Լոռու մարզի սրտում սողացող վիշապի պես ձգվում է Դեբեդի կիճը։ Ժայռերն ասես պաշտպանում են տեղի հինավուրց հուշարձանները, աշխատասեր ժողովրդին ու իր ավանդույթները, կիրճի հեքիաթներն ու լեգենդները:
Կարդալ ավելինԱրկածային տուրիզմ
Լոռու մարզը վերջերս դարձել է ակտիվ հանգիստը նախընտրող մարդկանց սիրելի վայրը, իսկ Դեբետի կիրճը պարգևում է այնպիսի արկածներ և տպավորիչ ժամանց, որոնք ձեր հանգիստն անմոռանալի կդարձնեն: Լոռու մարզի բազմաբնույթ ռելիեֆը և վայրի բնությունը բազում հնարավորություններ են ընձեռում ակտիվ հանգստի սիրահարներին։
Այցելեք Դեբեդի կիրճի տեսարժան վայրերը
Դեբեդի կիրճը Հայաստանի այն զարմանահրաշ վայրերից է, որտեղ ժայռերի պռնկին, սարերի գագաթին կամ ձորի սրտում կգտնեք հնադարյան վանքային համալիրներ և եկեղեցիներ։
Այցելեք Դեբեդի կիրճի տեսարժան վայրերը
Դեբեդի կիրճը Հայաստանի այն զարմանահրաշ վայրերից է, որտեղ ժայռերի պռնկին, սարերի գագաթին կամ ձորի սրտում կգտնեք հնադարյան վանքային համալիրներ և եկեղեցիներ։
Ծանոթացեք ՔՈԱՖ ՍՄԱՐԹ ավանին
ՔՈԱՖ ՍՄԱՐԹ- ը գյուղական համայնքների առաջխաղացման աշխարհի ամենանորարար նախաձեռնությունն է: ՔՈԱՖ ՍՄԱՐԹ- ը ձգտում է հզորացնել Հայաստանի գյուղի երիտասարդներին `իրենց ինտելեկտուալ հետաքրքրասիրությունները ուսումնասիրելու և նրանց պարտադրող ուսումնասիրության ոլորտների սահմանները վեր հանելու միջոցների և հնարավորությունների միջոցով:
ՀԱՐՄԱՐԱՎԵՏ ԳԻՇԵՐԱԿԱՑ
Զբոսաշրջության զարգացման շնորհիվ Դեբեդի կիրճի գյուղերում շատ ընտանիքներ հարմարեցնում են իրենց տները հյուրերին տեղավորելուն և նրանց համար հարմարավետ պայմաններ են ստեղծում։ Հյուրատների կողքին կան նաև հյուրանոցային համալիրներ իրենց ռեստորանային հատվածներով։ Մարզի ամենամեծ հյուրանոցը «Ավան-Ձորագետ Թուֆենկյանն» է՝ Մ6 մայրուղու վրա։ Հաղպատ գյուղում կգտնեք «Քեֆիլյան» և «Գայանե» հյուրանոցները։ Դսեղ համայնքում կարող եք նախօրոք սենյակ ամրագրել որոշ տեղացիների առանձնատներում, որոնցից են «Սոնա», «Վերնատուն», «Աղա Բեկ» հյուրատները։ Վրանային գիշերակացի համար կարող եք այցելել Դսեղին կից WOW Glamping վրանային գոտին։ Հարևան Դեբեդ գյուղում հայտնի են վերջերս բացված «Չամիչ» հյուրատունը և «Դեբեդ Լայֆ» համակեցությունը։ Թումանյան համայնքի կենտրոնին մոտ գտնվում է Արտեմի հյուրատունն իր մի քանի սենյակներով։ Եթե ձեր օրն Արևածագի ձորում անցկացնելուց քայլեք դեպի Ձորագյուղ համայնք, կարող եք հյուրընկալել «Մեր տունը» կամ «Ձորագյուղ» տներում։ Օձուն գյուղի ամենավերևի թաղամասերում գտնվում է համանուն հյուրատունը, որն ընդլայնում է իր տարածքն ու հարմարությունները։
Ուտելի-խմելի
Հարմարավետ գիշերակաց

Վարձակալեք ճամփորդական պարագաներ
Մեր Այցելուների կենտրոնում վարձակալության համար հասանելի են զանազան ճամփորդական պարագաներ՝ քնապարկեր, վրաններ, թերմոսներ և անգամ հեծանիվներ, որպեսզի ճանապարհորդները բացահայտեն Դեբեդի կիրճը՝ առանց անհանգստանալու իրերի բացակայության համար:
Ուտելի-խմելի
ԲԼՈԳ
Հայաստանի ամեն մի անկյունն ունի իրեն բնորոշ խոհանոցը, որը ձևավորվել է ավանդույթների հիման վրա և տեղական բարիքներով։ Լոռու ձորի բազմազան բուսականության շնորհիվ շրջանի խոհանոցը ունի իր ուրույն համն ու հոտը։
Կարդալ ավելինԵթե մի օր որոշեք Հայաստանը փորձառել անսովոր ուղիներով, անպայման հեծանիվով անցեք երկրի թեկուզ մի փոքր հատվածը։ Մենք՝ ճամփեքով ոգեշնչվող մի զույգ, սեպտեմբերին որոշեցինք հեծանվարշավ անել դեպի Դեբեդի կիրճ։
Կարդալ ավելին