Հաղպատի վանքի և հարակից գյուղերի համար կարևոր պաշտպանական կառույց է եղել Կայան ամրոցը (հայտնի նաև որպես Կայանբերդ կամ Ակնաբերդ)։ Այն գտնվում է Ակներ և Հաղպատ գյուղերի միջև գտնվող կիրճում՝ Դեբեդի ձորին կից: Այս ժայռի երեք կողմերի խոր կիրճերը բնական պաշտպանություն են ապահովում Կայանբերդին, որը լրացուցիչ ամրացված է եղել նաև պաշտպանական հզոր պատերով և շուրջ 15 աշտարակներով: Ձգվելով շուրջ 120 մետր ՝ ամրոցը հասանելի է միայն հարավային կողմից: Այստեղից ձգվող արահետը ձորի եզրով և Շերեկ գետի վրայով գնում է դեպի Հաղպատ գյուղ: Բերդի շրջակայքում հայտնաբերվել են ամրոցը ջրով ապահովող մի քանի կառույցների ավերակներ, ջրավազանների և կավե խողովակների մնացորդներ: Կայան ամրոցում է գտնվում նաև Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը հայտնի է նաև որպես Դսևանք:

Եկեղեցու շքամուտքին պահպանված արձանագրությունը վկայում է, որ բերդը և եկեղեցին կառուցվել են 1233 թվականին Հաղպատի վանքի վանահայր Հովհաննես եպիսկոպոսի կողմից։ Կայան ամրոցը կարևոր հենակետ էր միջնադարյան Հայաստանում: Իր բարձր դիրքի շնորհիվ ամրոցը հսկում էր շրջակա ձորերը, և այստեղ տեղակայված զինվորները կարողանում էին հեշտությամբ տեսնել մոտեցող թշնամիներին և նախազգուշացնել գյուղերին ու Հաղպատի վանքի վանականներին վտանգի մասին: Բերդը ավերվել է 1241 թվին՝ մոնղոլական արշավանքների ժամանակ:

Հակիրճ տեղեկություն

Տեսակ
Պատմական վայր
Ե՞րբ այցելել
Ապրիլ - նոյեմբեր
Հեռավորություն
54 կմ (Վանաձորից)
Ինչպե՞ս հասնել
Ոտքով
Տեսնել
Սբ․ Աստվածածին եկեղեցի

Ի՛նչ տեսնել մոտակայքում

Հաղպատի վանք (3.5 կմ)
Զարնի-Պարնի քարայր-ամրոց (2.5 կմ)
Ախթալայի վանք (13 կմ)
Սանահինի վանական համալիր (11.5 կմ)
Միկոյան եղբայրների թանգարան (11.3 կմ)
Ալավերդու պատկերասրահ (5.7 կմ)

An inscription above the entrance to the church that contains information on the construction of the site states that the fortress and the church were built in 1233 by the abbot of Haghpat monastery, Bishop Hovhannes, the son of the sister of the princes Ivaneh and Zakareh Zakarians.

Kayan Fortress was an important foothold in medieval Armenia. Thanks to its elevated location, the fortress was overlooking the surrounding canyons, and soldiers stationed here were able to easily detect approaching enemies, and warn the villages and, most importantly, the Haghpat monastery, of the dangers. The fortress was eventually destroyed in 1241 during the Mongol invasions of Armenia.