Փորձում եք պարզել, թե ի՞նչ ներառել ձեզ անհրաժեշտ իրերի փաթեթում դեպի Լոռի` Դեբեդի կիրճ, ձեր առաջիկա ուղևորության համար։  
Այս ուղեցույցում այն ամենն է, ինչը, մեր կարծիքով, պետք է վերցնեք ձեզ հետ։ Կնշենք նաև մի քանի բան, որոնք անկասկած կարող եք չներառել։ Պատրաստել ենք անհրաժեշտ իրերի այս ցանկը նրանց համար,  ովքեր ճանապարհորդում են նաև ձմռան ամիսներին: Ձմռանը Լոռիում ցուրտ է, այնպես որ հավաքեք ձեր տաքուք ձմեռային հագուստները: Այս ցուցակը նույնպես կօգնի ձեզ։
Դեբեդի կիրճ այցելելու համար անհրաժեշտ իրերի այս ուղեցույցն ավելի շատ նախատեսված է ակտիվ ճանապարհորդների համար, քան պարզապես քաղաք այցելողների։ Ձեզ հետ կկիսվեք արշավների համար անհրաժեշտ իրերի ցանկով և գործառնական խորհուրդներով: Իսկ նախքան ցուցակին անցնելը, եկեք հասկանանք, թե որտեղից կարող եք վարձակալել անհրաժեշտ իրերը։ 

Հնարավո՞ր էարդյոք արշավային հանդերձանք վարձակալել Դեբեդի կիրճում։

Այո՛։ Դուք կարող եք վարձակալել ՔՈԱՖ Այցելուների կենտրոնից: Այնտեղ առկա է արշավների և քեմփինգի համար նախատեսված բազմազան պարագաներ։ Դուք կգտնեք ամեն ինչ՝ արշավային ձողերից մինչև հեծանիվներ (և ավելին): 

Ի վերջո, վարձակալության վայրը կլինի Մ6 մայրուղու հարևանությամբ գտնվող  տուրիստական կենտրոնը:

Դեբեդի կիրճով շրջելու անհրաժեշտ իրերի ցանկ

Բջջային հեռախոսի շարժական էներգոբանկ (Power Bank)

Նախընտրելի եղանակ(ներ)՝ գարուն, ձմեռ, աշուն

Հավանաբար արդեն գիտեք, որ ձմռան ամիսներին Հայաստանում ցուրտ է, ինչը կնպաստի ձեր հեռախոսների լիցքի արագ սպառմանը։ Եվ… դա իսկական ձախողում կլինի, քանի որ չեք կարողանա լուսանկարել և ապացուցել ձեր ընտանիքին ու ընկերներին, թե որքան յուրօրինակ է Դեբեդի կիրճը։  Ձեզ հետ Հայաստան բերեք շարժական էներգոբանկ՝ այդ իրավիճակից խուսափելու համար։
Ճանապարհորդելիս ես միշտ ինձ հետ վերցնում եմ 25000 մԱ/ժ հզորությամբ էներգոբանկ, քանի որ այն կարող եմ օգտագործել առնվազն 4-5 անգամ՝ նախքան անհրաժեշտ կլինի այն վերալիցքավորել։ Այն միշտ ինձ հետ է, որ եթե երեկոյան վարդակ չլինի ձեռքիս տակ, կարողանամ լիցքավորել հեռախոսս (և լսել զարթուցիչի ձայնը):
Եղանակով պայմանավորված՝ ամռանը, բնականաբար, էներգոբանկի կարիքը չի լինի։ Բայց ձմռանը, աշնանը և գարնանը Լոռի եկած զբոսաշրջիկները կարող են բախվել ցուրտ պայմանների, որոնք նպաստավոր չեն լինի նրանց հեռախոսների համար։ 

Բազմակի օգտագործման ջրի տարա

Նախընտրելի եղանակ(ներ)՝ ամբողջ տարի

Մի բան, որ ես միշտ վերցնում եմ ինձ հետ, անկախ նրանից, թե որտեղ եմ ճանապարհորդում աշխարհում, իմ բազմակի օգտագործման ջրի տարան է:
Եվ Հայաստանը ԿԱՏԱՐՅԱԼ վայր է ձեզ հետ ջրի շիշ վերցնելու համար, որովհետև ամբողջ երկրով մեկ կգտնեք ցայտաղբյուրներ: Դեբեդի կիրճն էլ բացառություն չէ։

Ունենալով ձեզ հետ ջրի տարա՝ դուք կկարողանաք կանգ առնել ճանապարհներին, մայրուղիներին և արահետներին՝ լցնելու քաղցրահամ լեռնային ջուր, և նույնիսկ ստիպված չեք լինի դրա համար վճարել ոչ մի դրամ: Այն անվճար է, սառը և շատ  համեղ։

Ես սիրում եմ Klean Kanteen ապրանքանիշի ջրային տարաները, բայց ունեմ նաև մեկը շվեդական Glacial ապրանքանիշից, որը ճանապարհներին միշտ ինձ հետ է։  

Հոսանքի երկարացման լար և եվրոպական ադապտեր 

Նախընտրելի եղանակ(ներ)՝ ամբողջ տարի

Եթե ինչ-որ մեկն ինձ հարցներ, թե ինչ ինձ հետ միշտ կվերցնեմ ճամփորդության ժամանակ, ապա կասեի՝ հոսանքի երկարացման լար (և ադապտեր տեղական վարդակների համար): Իմ գրեթե բոլոր սարքերն այսօր աշխատում են եվրոպական վարդակներով, բայց միշտ չէ, որ կարող եմ գտնել մեկ վարդակ՝ ամեն ինչ միանգամից լիցքավորելու համար: Սա հսկայական խնդիր է, երբ դուք լուսանկարում եք և աշխատում եք դաշտային պայմաններում:
Հայաստանում կիրառվում են եվրոպական վարդակներ, այնպես որ, եթե դուք այստեղ եք գալու Միացյալ Թագավորությունից, ԱՄՆ-ից, Ավստրալիայից կամ մեկ այլ տեղից, որը չի օգտագործում նույն վարդակները, ապա ձեզ անհրաժեշտ կլինի ադապտեր: Իմ կարծիքով՝ ավելի հեշտ է ձեռքի տակ ունենալ հոսանքի երկարացման լար և ՄԵԿ ադապտեր՝ պատին միացնելու համար, քան լարերի մի ամբողջ կույտ՝ յուրաքաչյուր սարքի համար առանձին:
Փորձեք ձեռք բերել հոսանքի երկարացման լար, որն ունի նաև USB պորտեր՝ ամեն ինչ ավելի հեշտացնելու համար:

HIKEArmenia հավելված

Նախընտրելի եղանակ(ներ)՝ ամբողջ տարի (հատկապես ամառ և տաք սեզոններ)

Մեր սիրելի հայկական հավելվածը HIKEArmenia-ն է: HIKEArmenia-ն գծանշել և մշակել է արշավային արահետներ ողջ Հայաստանով մեկ։ Նրանք ունեն հավելված, որտեղ մանրամասն պատմում են այս արահետներից յուրաքանչյուրի մասին, ինչպես նաև տեղեկացնում, թե որտեղ մնալ մոտակայքում, ինչպես հասնել արահետին և տրամադրում GPS քարտեզներ:
Մինչ HIKEArmenia-ն շարունակ նոր արահետներ է մշակում ողջ երկրում, Լոռիում է գտնվում այն վայրը, որտեղ նրանք արդեն մի քանի արահետ ունեն։ Դրանք Դեբեդի կիրճում են:
Որոշ արահետներ հեշտ են, որոշներն՝ ավելի դժվար, բայց բոլորն էլ ունեն իրենց յուրահատկությունը, որ արժի տեսնել։ Հայաստանում գտնվելիս այս հավելվածը ներբեռնելը պարտադիր է։ Մենք նաև խորհուրդ ենք տալիս այստեղ ձեր ճանապարհորդության ողջ ընթացքում վերցնել SIM քարտ, քանի որ դա զգալիորեն կհեշտացնի ձեր ճանապարհորդությունը։ 

Բարձրորակ արշավային կոշիկներ

Նախընտրելի եղանակ(ներ)՝ ամբողջ տարի

Անկախ նրանից՝ արշավորդ եք, թե ոչ, մի լավ զույգ  արշավային (կամ դրսի) կոշիկ ունենալը պարտադիր է։ Պետք է խոստովանեմ, որ վերջին օրերին ես ավելի հաճախ եմ հագնում իմ արշավային կոշիկները որպես սովորական կոշիկներ, քան գնում եմ արշավի։
Պատճառը, որ ես կարծում եմ՝ լավ կոշիկներ ունենալը պարտադիր է այն է, որ ճանապարհին կան բազմաթիվ վայրեր, որոնք հաճախ անանցանելի են։ Դուք չեք ցանկանում բաց թողնել այդ վայրերը սխալ կոշիկների պատճառով, այնպես չէ՞։
Քոբայրի վանական համալիրի նման վայրերին շատ հեշտ է հասնել քայլարշավով, բայց, այնուամենայնիվ, դա արշավ է: Արահետները կարող են ցեխոտ լինել, և այդ դեպքում ճանապարհորդությունը հաստատ ամենաուրախներից չի լինի։
Իմ սիրելի արշավային կոշիկներն իմ ներկայիս Danner Mountain 600-ներն են: Ես սիրում էի իմ Keen Targhees-ը, նրանք ինձ ծառայեցին 10 տարի։ Բայց այս Danner-ների մեջ կա մի բան, որը ես ավելի շատ եմ սիրում: Դրանք ֆենոմենալ ճկունություն ունեն, և չափազանց հարմարավետ են։  Այս կոշիկները շատ հարմար էին հենց առաջին իսկ օրից, և ես ճամփորդում եմ դրանցով ու կրում նույնիսկ այն օրերին, երբ պարզապես զբոսնում եմ քաղաքում:

Չմոռանաք նաև այս իրերը՝

Եվս մի քանի բան, որ խորհուրդ եմ տալիս ձեզ հետ բերել.

Բոլոր եղանակի համար նախատեսված բաճկոն (այն իր տեղն անկասկած պետք է գտնի ձեր ցանկում):

Կանխիկ գումար(Ալավերդիից և Վանաձորից դուրս քիչ բանկոմատներ կան)

Առաջին անհրաժեշության դեղամիջոցներ

Պոլիէթիլենային տոպրակներ (ձեր աղբը և ճանապարհին այլ աղբ հավաքելու համար)

Արշավային ձողեր (հատկապես երբ ցեխոտ է)

Կա՞ որևէ այլ բան, որը կցանկանայիք ավելացնել այս ցանկին՝ որպես կարևոր բան Դեբեդի կիրճ բերելու համար: Շնորհակալ կլինենք, եթե մեր սոցհարթակներում պատմեք մեզ Դեբեդի կիրճ ուղևորության համար անհրաժեշտ իրերի ձեր փաթեթի մասին։