Ալավերդի քաղաքից մոտ 10 կմ հարավ՝ Դեբեդի հոյակապ կիրճին նայող հսկայական սարահարթի վրա է գտնվում Օձուն գյուղը, որը Հայաստանի պատմական Թագավորության Գուգարք նահանգի հնագույն բնակավայրերից մեկն է: Օձունը հայտնի է ոչ միայն որպես հայկական եկեղեցու կաթողիկոսներից մեկի `Հովհան Օձնեցու ծննդավայր, այլ նաև իր վաղ միջնադարյան եզակի բազիլիկ եկեղեցով։

Ըստ ավանդության, Թովմաս առաքյալը եկեղեցու վայրում օծել է քահանաների ու եպիսկոպոսների, որտեղից էլ գալիս է անվանումը։ Ըստ այդմ այս սրբավայրի թվագրումը գնում է մինչև վաղ միջնադար։ Ներկայիս եկեղեցու շենքը կառուցվել է 5-րդ դարում, ավելի հին՝ 4-րդ դարում Գրիգոր Լուսավորիչն ու Տրդատ Գ-ի կողմից կառուցված միանավ բազիլիկ
տիպին պատկանող եկեղեցու տեղում։ Հովհան Օձնեցի Իմաստասերը 8-րդ դարում կառուցում է տանիքի քարե ծածկը։ Զանգակատները ավելացվել են 19-րդ դարում։

Հակիրճ տեղեկություն

Տեսակ
Կրոնական վայր
Ե՞րբ այցելել
Կլոր տարի
Հեռավորություն
48 կմ (Վանաձորից)
Ինչպե՞ս հասնել
Մեքենայով
Տեսնել
Օձունի կոթող-մահարձան

Ի՞նչ տեսնել մոտակայքում

Հոռոմայրի վանք (2.6 կմ)
Արդվիի Սուրբ Հովհաննես վանք (7.7 կմ)
Սանահինի միջնադարյան կամուրջ (11 կմ)
Սանահինի վանական համալիր (14.7 կմ)
Միկոյան եղբայրների թանգարան (14.4 կմ)
Ալավերդու պատկերասրահ (10.5 կմ)

Այս բազիլիկ եկեղեցին վաղ միջնադարյան հայկական ճարտարապետության քիչ պահպանված օրինակներից է, որը նաև երեք կողմերից շրջապատված է եղել կամարակապ աղոթասրահով։ Վաղ միջնադարի գեղարվեստական ձևավորման բացառիկ նմուշներ են նաև եկեղեցու շքամուտքի և այլ հատվածների հարթաքանդակները։

Եկեղեցու մոտ են նաև գտնվում վաղ քրիստոնեական շրջանի քառակող երկու կոթողներով համարձան, որը Հայաստանում քրիստոնեության հաղթանակը նշանավորող եզակի հուշարձան է։ Չորս մետր երկարություն ունեցող կոթողների վրա պատկերված են աստվածաշնչյան տեսարաններ, Հայաստանում քրիստոնեության տարածման և ընդունման վերաբերող դրվագներ։ Ըստ ավանդության, կոթողը տեղադրվել է 6-րդ դարում, սակայն մեկ այլ պատմության համաձայն, հուշարձանը նվիրված է Սմբատ Ա Բագրատունի թագավորին, ով սպանվել է 914 թվին մայրաքաղաք Անիում։