Քարինջ

Դեբեդի կիրճի փոքրիկ, բայց կոլորիտային բնակավայրերից է Քարինջը։ Գյուղը գտնվում է Վանաձոր-Ալավերդի միջպետական մայրուղու 30-րդ կմ-ի աջակողմյան հատվածում՝ Թումանյան քաղաքից աջ թեքվող հատվածում Մարց գետի ձախ հատվածում։ Գյուղում կա 10-րդ դարի ոճով կառուցված մատուռ, ինչը վկայում է, որ տվյալ ժամանակահատվածում գյուղում եղել է որոշակի քանակությամբ բնակչություն։ Քարինջի բնակիչները ծագումով հարևան Մարց գյուղից են։ Ինչպես գիտենք Մարցում և հարակից հատվածներում բնակչության մասին փաստարկներ կան դեռևս շատ հին ժամանակներից։

Քարինջն այժմ գտնվում է Թումանյան խոշորացված համայնքի վարչական տարածքում, որտեղ ներառված են նաև Թումանյան քաղաքը, Մարց, Ահնիձոր,Լորուտ, Աթան, Շամուտ բնակավայրերը։ Գյուղում մարդիկ հիմնականում զբաղվում են անասնապահությամբ և որոշ մշակաբույսերի մշակմամբ։ 

Գյուղի վարչական տարածքը մի կողմից եզերում է Դեբեդի կիրճը, մյուս կողմից Մարցի կիրճը, ինչն ինքնատիպ գեղեցկություն է հաղորդում համայնքին հեռվից դիտելիս։ Բացի դա, գյուղի վերին հատվածը գրեթե ամբողջությամբ ծածկված է անտառներով։ 

Քայլարշավի սիրահարների համար Քարինջն իդեալական վայր է։ Այստեղից Թումանյան քաղաք կա քայլարշավի գեղեցիկ արահետ։ Ինչպես նաև Մարց գետի ափ իջնող արահետ, որից հետո այն կարող է Դսեղ բարձրացող արահետին միանալ և օգտվել մշակված արահետից։ Արահետ կա նաև դեպի հարևան Մարց։
Քարինջում դեռևս չկան տուրիստական ենթակառուցվածքների բավարար քանակ, սակայն այն ունի բավականին մեծ պոտենցիալ, հատկածես էկոտուրիզմի շրջանակում։

Ի՞նչ տեսնել մոտակայքում

Բարձրաքաշ Սբ․ Գրիգորի վանք (10.3 կմ)
Քառասնից Մանկաց վանք (10.6 կմ)
Ծովեր լիճ (8.1 կմ)
«Սիրուն խաչ» խաչքար (10.3 կմ)
ՔՈԱՖ Սմարթ կենտրոն (15.1 կմ)
Արևածագի ձոր (26.9 կմ)

Եղեգնուտ

Լոռու մարզի հյուսիս-արևելյան հատվածում՝ մարզկենտրոն Վանաձորից 23կմ հեռավորության վրա է գտնվում շատերին որպես Ղմշկուտ(ներկայումս՝ Եղեգնուտ) հայտնի համայնքը: Գյուղի հիմնադրման պատմությունը կապված է Պողոս անունով մի քահանայի հետ, ով, 1856թ.-ին մի քանի ընտանիքների հետ տեղափոխվելով Եղեգնուտ, կառուցել է եկեղեցի և մի քանի բնակատեղի։ Համայնքի անվան արմատը եղեգն է, որը կարելի է գտնել միայն լեռներում։

Եղեգնուտը կից է  Վահագնի և Դեբետ համայնքներին, որտեղ կարելի է հասնել քայլելով վերջերս գծանշված արահետով՝ անցնելով խորունկ անտառների միջով և վայելելով սքանչելի համայնապատկերը: Գյուղը մոտ է նաև երկաթուղուն, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին:

Եղեգնուտը փոքր համայնք չէ(ունի 800-900 բնակիչ), սակայն առկա է միայն մեկ հիմնական դպրոց։ Գյուղը երեք կողմից շրջապատված է անտառներով, որոնք հարուստ են հատապտուղներով: Եղեգնուտի արևմտյան մասով հոսում է Փամբակ գետը: Համայնքի բնակչությունը հիմնականում զբաղվում է կարտոֆիլի, կաղամբի և այլ բանջարեղենների արտադրությամբ, սակայն անասնապահությունը գյուղացիների հիմնական եկամտի աղբյուրն է։ Արտադրվում է կաթ, միս, բուրդ, ձու: Վերջին տարիներին նկատելի է մեղվաբուծության առաջընթացը: 

Գյուղը շատ հարուստ է պատմամշակութային կառույցներով։ Բացահայտվել են զանազան հնություններ և գյուղատեղիներ։ Առկա են 22 խաչքար և 10 գերեզմանոց։ Գյուղից 2-3 կմ հյուսիս գտնվում է Սբ. Կիրակի մատուռը (1819-րդ դարեր), «Բերդակ» ամրոցը (մ.թ.ա. 3-րդ հազարամյակ), «Թևավոր խաչ» և «Սուրբ Սարգիս» խաչքարները։ Գյուղի սկզբնամասում, ճանապարհի ձախ կողմում է գտնվում Երկրորդ աշխարհամարտում զոհվածներերին նվիրված հուշարձան։ 

Լոռվա հրաշալիքը՝ Դեբեդ գետը, սկսում է իր ճամփորդությունը Եղեգնուտին կից բարձունքից ու հոսում խորն ու խորհրդավոր ձորերով։

Ի՞նչ տեսնել մոտակայքում

Հեքիաթի տուն (13.5 կմ)
ՔՈԱՖ Այցելուների կենտրոն (5 կմ)
ՔՈԱՖ Սմարթ կենտրոն (6.5 կմ)
Հ․ Թումանյանի տուն-թանգարան (12.1 կմ)
Ծովեր լիճ (14.9 կմ)
Հնեվանք վանական համալիր (14.5 կմ)

Չկալով

Դեբեդի կիրճի ամենագողտրիկ ու չբացահայտված գյուղերից է Չկալով համայնքը։ Այն՝ մարզկենտրոն Վանաձորից 23 կմ հյուսիս արևելքի վրա է գտնվում, Դսեղի ճանապարհի աջակողմյան հատվածում։ Բարձր դարավանդի վրա գտնվող համայնքից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի Քոշաքար լեռը, հետևի հատվածում էլ գեղեցիկ անտառներ և ձորեր են։ Գյուղը 1939թ.-ից  կրում է  Խորհրդային միության հերոս, օդաչու Վալերի Չկալովի անունը: 

Չկալովից, անտառի միջով գեղեցիկ քայլարշավի արահետներ կան դեպի Դսեղ, իսկ հյուսիսային հատվածից՝ դեպի Դեբետ, որոնք դեռևս կահավորված չեն ցուցանակներով և արահետային նշաններով։

Գյուղի կենտրոնական հատվածում կա գործող եկեղեցի։ Այս փոքր համայնքում հիմնականում զբաղվում են անասնապահությամբ և մեղվապահությամբ։

Գյուղի հարակից տարածքներում առկա են մի քանի հին գյուղատեղիներ և խաչքարեր, ինչը փաստում է այստեղ դեռևս վաղ ժամանակներում մարդկանց բնակվելու մասին փաստը։

What's Nearby

House-museum of Hovhannes Tumanyan (4.7 km)
Tsover Lake (7.5 km)
COAF Smart Center (850 m)
Surb Grigor Bardzrakash Monastery (6.2 km)
Karsnits Mankats Vank Monastery (5,7 km)
Kobayr Monastery Complex (13.1 km)