Դեբեդի կիրճի բնակավայրերի մասին խոսելիս չենք կարող անտարբեր անցնել Վահագնի գյուղի կողքով։ Մարզկենտրոնից 21 կմ հեռավորության վրա գտնվող Վահագնին ունի ուրույն աշխարհագրական դիրք։ Գյուղը տարբեր ժամանակներում ունեցել է նաև այլ անվանումներ։ Թերևս ամենահայտնին «Շահալու» անվանումն է։ Հետաքրքրական է, որ այս անվանումը մինչ օրս գործածական է հարակից գյուղերի բնակչության կողմից։ Գյուղում ծնվել են բազմաթիվ հայտնի մարդիկ, բայց նրանցից առանձնանում է Անտոն Քոչինյանը, որը 1966-1974 թվականներին ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղարն էր, և փաստացի հանդիսանում էր այդ ժամանակվա Հայաստանի ղեկավարը։

Վահագնի գյուղի կողքով հոսում է Վահագնի գետակը, որը գյուղի տարածքի ներքին հատվածում միանում է Փամբակ գետին։ Գյուղը մի կողմից եզերված է Դեբեդի կիրճով, իսկ մյուս կողմից գեղեցիկ և սաղարթախիտ անտառներով։

Առկա հրաշալի բնապատկերների մեջ առանձնանում է Թռչկան կոչվող փոքրիկ ջրվեժը։ Վերջին ժամանակներում այնտեղ բավականին մեծ ակտիվություն է նկատվում, այցելուների առումով։ Առավել ակտիվ այցելության խոչընդոտ է հանտդիսանում ճանապարհների ոչ այդքան բարվոք լինելը։

Վահագնի գյուղի առավել պատմական անցյալի մասին հուշում են գյուղի հարակից տարածքների 12-13-րդ դարերի խաչքարները։ Գյուղի կենտրում է գտնվում 19-րդ դարում կառուցված Սուրբ Սարգիս եկեղեցին, որը հետագայում վերանորոգվել է։

Կարճ ասած Վահագնին զբոսաշրջային նոր մարտահրավերներ փնտրող մարդկանց համար հրաշալի վայր է, ուր հանդիպում են բնությունն ու գյուղական ուրույն ապրելակերպը:

Ի՞նչ տեսնել մոտակայքում

ՔՈԱՖ Այցելուների կենտրոն (4 կմ)
ՔՈԱՖ Սմարթ կենտրոն (5.6 կմ)
Հ․ Թումանյանի տուն-թանգարան (11.1 կմ)
Քոբայրի վանական համալիր (14.6 կմ)
Հեքիաթի տուն (14.1 կմ)
Հնեվանք վանական համալիր (13.8 կմ)