Դեբեդի կիրճի փոքրիկ, բայց կոլորիտային բնակավայրերից է Քարինջը։ Գյուղը գտնվում է Վանաձոր-Ալավերդի միջպետական մայրուղու 30-րդ կմ-ի աջակողմյան հատվածում՝ Թումանյան քաղաքից աջ թեքվող հատվածում Մարց գետի ձախ հատվածում։ Գյուղում կա 10-րդ դարի ոճով կառուցված մատուռ, ինչը վկայում է, որ տվյալ ժամանակահատվածում գյուղում եղել է որոշակի քանակությամբ բնակչություն։ Քարինջի բնակիչները ծագումով հարևան Մարց գյուղից են։ Ինչպես գիտենք Մարցում և հարակից հատվածներում բնակչության մասին փաստարկներ կան դեռևս շատ հին ժամանակներից։

Քարինջն այժմ գտնվում է Թումանյան խոշորացված համայնքի վարչական տարածքում, որտեղ ներառված են նաև Թումանյան քաղաքը, Մարց, Ահնիձոր,Լորուտ, Աթան, Շամուտ բնակավայրերը։ Գյուղում մարդիկ հիմնականում զբաղվում են անասնապահությամբ և որոշ մշակաբույսերի մշակմամբ։ 

Գյուղի վարչական տարածքը մի կողմից եզերում է Դեբեդի կիրճը, մյուս կողմից Մարցի կիրճը, ինչն ինքնատիպ գեղեցկություն է հաղորդում համայնքին հեռվից դիտելիս։ Բացի դա, գյուղի վերին հատվածը գրեթե ամբողջությամբ ծածկված է անտառներով։ 

Քայլարշավի սիրահարների համար Քարինջն իդեալական վայր է։ Այստեղից Թումանյան քաղաք կա քայլարշավի գեղեցիկ արահետ։ Ինչպես նաև Մարց գետի ափ իջնող արահետ, որից հետո այն կարող է Դսեղ բարձրացող արահետին միանալ և օգտվել մշակված արահետից։ Արահետ կա նաև դեպի հարևան Մարց։
Քարինջում դեռևս չկան տուրիստական ենթակառուցվածքների բավարար քանակ, սակայն այն ունի բավականին մեծ պոտենցիալ, հատկածես էկոտուրիզմի շրջանակում։

Ի՞նչ տեսնել մոտակայքում

Բարձրաքաշ Սբ․ Գրիգորի վանք (10.3 կմ)
Քառասնից Մանկաց վանք (10.6 կմ)
Ծովեր լիճ (8.1 կմ)
«Սիրուն խաչ» խաչքար (10.3 կմ)
ՔՈԱՖ Սմարթ կենտրոն (15.1 կմ)
Արևածագի ձոր (26.9 կմ)