Դեբեդի կիրճի ամենագողտրիկ ու չբացահայտված գյուղերից է Չկալով համայնքը։ Այն՝ մարզկենտրոն Վանաձորից 23 կմ հյուսիս արևելքի վրա է գտնվում, Դսեղի ճանապարհի աջակողմյան հատվածում։ Բարձր դարավանդի վրա գտնվող համայնքից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի Քոշաքար լեռը, հետևի հատվածում էլ գեղեցիկ անտառներ և ձորեր են։ Գյուղը 1939թ.-ից  կրում է  Խորհրդային միության հերոս, օդաչու Վալերի Չկալովի անունը: 

Չկալովից, անտառի միջով գեղեցիկ քայլարշավի արահետներ կան դեպի Դսեղ, իսկ հյուսիսային հատվածից՝ դեպի Դեբետ, որոնք դեռևս կահավորված չեն ցուցանակներով և արահետային նշաններով։

Գյուղի կենտրոնական հատվածում կա գործող եկեղեցի։ Այս փոքր համայնքում հիմնականում զբաղվում են անասնապահությամբ և մեղվապահությամբ։

Գյուղի հարակից տարածքներում առկա են մի քանի հին գյուղատեղիներ և խաչքարեր, ինչը փաստում է այստեղ դեռևս վաղ ժամանակներում մարդկանց բնակվելու մասին փաստը։

What's Nearby

House-museum of Hovhannes Tumanyan (4.7 km)
Tsover Lake (7.5 km)
COAF Smart Center (850 m)
Surb Grigor Bardzrakash Monastery (6.2 km)
Karsnits Mankats Vank Monastery (5,7 km)
Kobayr Monastery Complex (13.1 km)