Լոռու տարածքում առանձնանում են ութ քաղաքներ և 122 գյուղեր, որոնց մարզկենտրոնն է Վանաձորը։ Ըստ 2019 թ․ մարդահամարի, ողջ մարզի տարածքում բնակվում են 215,500 հոգի, որոնց թվում են այստեղ դեռ 18-րդ դարում բնակություն հաստատած Պոնտոսի հույները, ինչպես նաև եզդիներ, ռուսներ, ասորիներ և քրդեր։ Այս շրջանի տնտեսության ամենամեծ ճյուղը մինչև վերջերս հանքարդյունաբերությունն էր։ Բնակչության հիմնական զբաղվածությունն անասնապահությունն ու հողագործությունն է։ Լոռու մարզում և ձորի հարակից հատվածներում աստիճանաբար զարգացող զբոսաշրջային ենթակառուցվածքները ստեղծում են նոր աշխատատեղեր և շրջանին հնարավորություն տալիս կայուն զարգանալ։ Դեբեդի կիրճի երկայնքով՝ ձորի սրտում և վերին սարահարթներում են գտնվում մարզի երկու մեծ քաղաքները՝ Վանաձորն ու Ալավերդին, վերջինիս մաս կազմող Սանահին ավանը և հարևան գյուղերը։

Բոլորը

Քարինջ

Եղեգնուտ

Չկալով

Ակներ

Ձորագետ

Արդվի

Վահագնի

Ծաթեր