Օձունի եկեղեցի

Ալավերդի քաղաքից մոտ 10 կմ հարավ՝ Դեբեդի հոյակապ կիրճին նայող հսկայական սարահարթի վրա է գտնվում Օձուն գյուղը, որը Հայաստանի պատմական Թագավորության Գուգարք նահանգի հնագույն բնակավայրերից մեկն է: Օձունը հայտնի է ոչ միայն որպես հայկական եկեղեցու կաթողիկոսներից մեկի `Հովհան Օձնեցու ծննդավայր, այլ նաև իր վաղ միջնադարյան եզակի բազիլիկ եկեղեցով։

Ըստ ավանդության, Թովմաս առաքյալը եկեղեցու վայրում օծել է քահանաների ու եպիսկոպոսների, որտեղից էլ գալիս է անվանումը։ Ըստ այդմ այս սրբավայրի թվագրումը գնում է մինչև վաղ միջնադար։ Ներկայիս եկեղեցու շենքը կառուցվել է 5-րդ դարում, ավելի հին՝ 4-րդ դարում Գրիգոր Լուսավորիչն ու Տրդատ Գ-ի կողմից կառուցված միանավ բազիլիկ
տիպին պատկանող եկեղեցու տեղում։ Հովհան Օձնեցի Իմաստասերը 8-րդ դարում կառուցում է տանիքի քարե ծածկը։ Զանգակատները ավելացվել են 19-րդ դարում։

Հակիրճ տեղեկություն

Տեսակ
Կրոնական վայր
Ե՞րբ այցելել
Կլոր տարի
Հեռավորություն
48 կմ (Վանաձորից)
Ինչպե՞ս հասնել
Մեքենայով
Տեսնել
Օձունի կոթող-մահարձան

Ի՞նչ տեսնել մոտակայքում

Հոռոմայրի վանք (2.6 կմ)
Արդվիի Սուրբ Հովհաննես վանք (7.7 կմ)
Սանահինի միջնադարյան կամուրջ (11 կմ)
Սանահինի վանական համալիր (14.7 կմ)
Միկոյան եղբայրների թանգարան (14.4 կմ)
Ալավերդու պատկերասրահ (10.5 կմ)

Այս բազիլիկ եկեղեցին վաղ միջնադարյան հայկական ճարտարապետության քիչ պահպանված օրինակներից է, որը նաև երեք կողմերից շրջապատված է եղել կամարակապ աղոթասրահով։ Վաղ միջնադարի գեղարվեստական ձևավորման բացառիկ նմուշներ են նաև եկեղեցու շքամուտքի և այլ հատվածների հարթաքանդակները։

Եկեղեցու մոտ են նաև գտնվում վաղ քրիստոնեական շրջանի քառակող երկու կոթողներով համարձան, որը Հայաստանում քրիստոնեության հաղթանակը նշանավորող եզակի հուշարձան է։ Չորս մետր երկարություն ունեցող կոթողների վրա պատկերված են աստվածաշնչյան տեսարաններ, Հայաստանում քրիստոնեության տարածման և ընդունման վերաբերող դրվագներ։ Ըստ ավանդության, կոթողը տեղադրվել է 6-րդ դարում, սակայն մեկ այլ պատմության համաձայն, հուշարձանը նվիրված է Սմբատ Ա Բագրատունի թագավորին, ով սպանվել է 914 թվին մայրաքաղաք Անիում։

Քառասնից Մանկանց վանք

Դեբեդ կիրճի աջ ափին՝ Դսեղ գյուղից ոչ հեռու, գտնվում են 13-րդ դարի Քառասնից Մանկանց վանական համալիրի ավերակները: Գտնվելով Թախտեր կոչվող կիրճի տարածքում `այս վանքը կառուցվել է 1241-1256 թվականներին: Ըստ հիմնական եկեղեցու ճակատային պատին պահպանած արձանագրության, այն օծվել է 1256 թվականին Հաղպատի վանահոր կողմից: Վանքի անսովոր անունը կապված ​​է Սեբաստացի քառասուն սրբերի ավանդազրույցի հետ:

Դրա համաձայն 4-րդ դարում հռոմեական բանակի 40 երիտասարդ զինվորները մեղադրվում էին քրիստոնեական հավատքին հետևելու մեջ, ինչի համար նրանք խոշտանգվում և նահատակվում են: Պատմությունը վկայում է, որ 40 երիտասարդների նահատակությունից որոշ ժամանակ անց հետապնդումներից խուսափող մի շարք քրիստոնյաներ բնակություն հաստատեցին Դեբեդի կիրճի լանջին և կառուցեցին այս եկեղեցին:

Մեկ այլ լեգենդի համաձայն, 17-րդ դարում 40 երեխա պատսպարվել են վանքում՝ թաքնվելով զավթիչ թշնամուց: Երեխաներին երբեք չեն գտել: Ժամանակը, ցավոք, չխնայեց այս համալիրը, և շատ քիչ մասերն են հասել մինչև մեր օրեր երբեմնի աշխույժ կրոնական համայնքից։ Հուշարձանը բաղկացած էր գլխավոր եկեղեցուց, մատուռից, վանական խցերից, գերեզմանատնից և այլ կառույցներից: Տարածքում մինչ օրս կանգուն են մի շարք խաչքարեր:

Դսեղի Քառասնից Մանկանց վանք հեշտությամբ հնարավոր է հասնել գյուղի կենտրոնից՝ հետևելով գծանշումներին:

Հակիրճ տեղեկություն

Տեսակ
Կրոնական վայր
Ե՞րբ այցելել
Ապրիլ - նոյեմբեր
Հեռավորություն
31 կմ (Վանաձորից)
Ինչպե՞ս հասնել
Ոտքով
Տեսնել
Միջնադարյան խաչքարեր

Ի՞նչ տեսնել մոտակայքում

Հ․ Թումանյանի տուն-թանգարան (1.1 կմ)
Բարձրաքաշ Սբ․ Գրիգորի վանք (3 կմ ոտքով)
«Սիրուն խաչ» խաչքար (3.4 կմ)
ՔՈԱՖ Սմարթ կենտրոն (6.6 կմ)
Ծովեր լիճ (4.6 կմ)
Դսեղի Ամենափրկիչ խաչքար (1.2 կմ)

Բարձրաքաշ Սուրբ Գրիգորի վանք

Դսեղից մոտ երկու կիլոմետր հեռու՝ Մարցագետի կիրճի ձախ ափին՝ թավ անտառների սրտում է թաքնված հայկական միջնադարյան ճարտարապետության յուրօրինակ գանձերից մեկը՝ Սուրբ Գրիգոր Բարձրաքաշ վանքը։ Վանքը կառուցվել է 10-13-րդ դարերում ի պատիվ Գրիգոր Լուսավորչի։

Այժմ ավիրված այս հուշարձանը ժամանակին եղել է հոգևոր և կրթական մեծ կենտրոն հյուսիսային Հայաստանի տարածքում, որտեղ վանականները զբաղվում էին գիտական բուռն գործունեությամբ։ Պատմական վկայությունները հաղորդում են, որ վանքը երկար կյանք չի ունեցել․ նրա գործունեությունըը դադարել է մոնղոլական արշավանքներից հետո։

Համալիրը բաղկացած է երկու եկեղեցիներից, որոնցից Սուրբ Աստվածածինը (1221) տպավորում է իր չափերով և նրբագեղ զարդարվեստով անգամ կիսավեր վիճակում։ Սրան կից է ավելի վաղ՝ 10-րդ դարում կառուցված Սուրբ Գրիգոր եկեղեցին իր գավթով։

Հակիրճ տեղեկություն

Տեսակ
Կրոնական վայր
Ե՞րբ այցելել
Ապրիլ - նոյեմբեր
Հեռավորություն
33 կմ (Վանաձորից)
Ինչպե՞ս հասնել
Ոտքով
Տեսնել
Սբ․ Աստվածածին կաթողիկե

Ի՞նչ տեսնել մոտակայքում

Հ․ Թումանյանի տուն-թանգարան (2.7 կմ)
«Սիրուն խաչ» խաչքար (1.5 կմ)
Քառասնից Մանկանց վանք (3 կմ)
Ծովեր լիճ (5 կմ)
Դսեղի Ամենափրկիչ խաչքար (2.8 կմ)
ՔՈԱՖ Սմարթ կենտրոն (8.9 կմ)

Վանքի շուրջ պահպանվել են Մամիկոնյան տոհմի տապանատունը, ձիթհանի մնացորդները, բազմաթիվ խաչքարեր և մի փոքրիկ մատուռ, որի հետ տեղացիները մի ուշագրավ պատմություն են կապում։

Պատմում են, որ մի անգամ, երբ վանքը կառուցող վարպետների համար ճաշ էր եփվում, մի թունավոր օձ մտնում է այս կաթսայի մեջ։ Ագռավը, որը տեսնում է օձին, սկսում է թռչել կաթսայի վերևում՝ փորձելով զգուշացնել մարդկանց, բայց ոչ ոք չէր հասկանում ագռավի վարքագիծը։ Երբ ի վերջո բոլորը նստեցին սեղանի շուրջ ուտելու, ագռավն իրեն նետեց եռացող կաթսայի մեջ։ Մարդիկ դատարկեցին կաթսան և միայն հետո հասկացան, որ թռչունը փրկել է իրենց կյանքը։ Ի նշան երախտիքի, վարպետները թաղեցին ագռավին և մատուռ կառուցեցին այդ թմբի վրա։

Համալիր հնարավոր է հասնել հեշտ, գծանշված արահետով, որը սկսվում է Դսեղ գյուղի կենտրոնական հրապարակից։