Կայանբերդ ամրոց

Հաղպատի վանքի և հարակից գյուղերի համար կարևոր պաշտպանական կառույց է եղել Կայան ամրոցը (հայտնի նաև որպես Կայանբերդ կամ Ակնաբերդ)։ Այն գտնվում է Ակներ և Հաղպատ գյուղերի միջև գտնվող կիրճում՝ Դեբեդի ձորին կից: Այս ժայռի երեք կողմերի խոր կիրճերը բնական պաշտպանություն են ապահովում Կայանբերդին, որը լրացուցիչ ամրացված է եղել նաև պաշտպանական հզոր պատերով և շուրջ 15 աշտարակներով: Ձգվելով շուրջ 120 մետր ՝ ամրոցը հասանելի է միայն հարավային կողմից: Այստեղից ձգվող արահետը ձորի եզրով և Շերեկ գետի վրայով գնում է դեպի Հաղպատ գյուղ: Բերդի շրջակայքում հայտնաբերվել են ամրոցը ջրով ապահովող մի քանի կառույցների ավերակներ, ջրավազանների և կավե խողովակների մնացորդներ: Կայան ամրոցում է գտնվում նաև Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը հայտնի է նաև որպես Դսևանք:

Եկեղեցու շքամուտքին պահպանված արձանագրությունը վկայում է, որ բերդը և եկեղեցին կառուցվել են 1233 թվականին Հաղպատի վանքի վանահայր Հովհաննես եպիսկոպոսի կողմից։ Կայան ամրոցը կարևոր հենակետ էր միջնադարյան Հայաստանում: Իր բարձր դիրքի շնորհիվ ամրոցը հսկում էր շրջակա ձորերը, և այստեղ տեղակայված զինվորները կարողանում էին հեշտությամբ տեսնել մոտեցող թշնամիներին և նախազգուշացնել գյուղերին ու Հաղպատի վանքի վանականներին վտանգի մասին: Բերդը ավերվել է 1241 թվին՝ մոնղոլական արշավանքների ժամանակ:

Հակիրճ տեղեկություն

Տեսակ
Պատմական վայր
Ե՞րբ այցելել
Ապրիլ - նոյեմբեր
Հեռավորություն
54 կմ (Վանաձորից)
Ինչպե՞ս հասնել
Ոտքով
Տեսնել
Սբ․ Աստվածածին եկեղեցի

Ի՛նչ տեսնել մոտակայքում

Հաղպատի վանք (3.5 կմ)
Զարնի-Պարնի քարայր-ամրոց (2.5 կմ)
Ախթալայի վանք (13 կմ)
Սանահինի վանական համալիր (11.5 կմ)
Միկոյան եղբայրների թանգարան (11.3 կմ)
Ալավերդու պատկերասրահ (5.7 կմ)

An inscription above the entrance to the church that contains information on the construction of the site states that the fortress and the church were built in 1233 by the abbot of Haghpat monastery, Bishop Hovhannes, the son of the sister of the princes Ivaneh and Zakareh Zakarians.

Kayan Fortress was an important foothold in medieval Armenia. Thanks to its elevated location, the fortress was overlooking the surrounding canyons, and soldiers stationed here were able to easily detect approaching enemies, and warn the villages and, most importantly, the Haghpat monastery, of the dangers. The fortress was eventually destroyed in 1241 during the Mongol invasions of Armenia.

Ախթալայի վանք

Ախթալայի հոյակերտ վանքն ու ամրոցը կառուցված են ժայռի պռնկին և երեք կողմից շրջապատված են խոր ձորերով։ Համանուն գյուղին բարձունքից նայող այս համալիրը կառուցվել է 10-րդ դարում, երբ Դեբեդի կիրճի տարածքները Կյուրիկյան տոհմի իշխանության ներքո էի։ Համալիրը բաղկացած է Սուրբ Աստվածածին գլխավոր եկեղեցուց և իր նախամուտքից, որին կից է փոքրիկ մատուռ-դամաբարանը, որտեղ, ըստ միջնադարյան պատմիչների, հանգչում են Իվանե Զաքարյան իշխանի և իր որդի Ավագի աճյունները։ Այլ հատվածներն են ամրոցի մեծ պատերը, 13-րդ դարում կառուցված դարպասներն ու աշտարակը, վանական խցերը, բաղնիքը, 13-րդ դարի միանավ եկեղեցին, ինչպես նաև այլ շինությունների ավերակներ։

Ենթադրվում է, որ Ախթալա անունը ունի թյուրքական ծագում և նշանակում է «սպիտակ բացատ», մինչդեռ հայերեն հին անունը, որն օգտագործվել է մինչև 15-րդ դարը, եղել է Պղնձահանք, նկատի ունենալով տարածքի բնական հանածոները։ 1887-1889 թվերին ֆրանսիացի հնագետ Ժակ դը Մորգանի գլխավորությամբ Ախթալայում և շրջակայքում պեղումներ իրականացվեցին, որոնց արդյունքում գտնվեցին 576 ուղղանկյուն քարե դամբարաններ և բազում այլ մշակութային իրեր պատրաստված կավից, բրոնզից և երկաթից, որոնք թվագրվում են Ք․ա․ 8-րդ դարով։

Հակիրճ տեղեկություն

Տեսակ
Կրոնական վայր
Ե՞րբ այցելել
Կլոր տարի
Հեռավորություն
65 կմ (Վանաձորից)
Ինչպե՞ս հասնել
Մեքենայով
Տեսնել
Ախթալայի որմնանկարներ

Ի՞նչ տեսնել մոտակայքում

Հաղպատի վանական համալիր (17.5 կմ)
Զարնի-Պարնի քարայր-ամրոց (14 կմ)
Կայանբերդ ամրոց (14 կմ)
Սանահինի վանական համալիր (25 կմ)
Օձունի տաճար (29 կմ)
Ալավերդու պատկերասրահ (18.7 կմ)

Համալիրի մարգարիտը Սուրբ Աստվածածին եկեղեցին է, որը հայկական, վրացական և բյուզանդական ճարտարապետական ու գեղարվեստական տարրերի ներդաշնակ համադրություն է։

12-րդ դարում Ախթալան դարձավ Իվանե Զաքարյան իշխանի տերության մասը։ Վերջինս հարում էր քաղքեդոնական եկեղեցուն վրացական արքունի ընտանիքին ծառայելու արդյունքում, և ի թիվս Դեբեդի կիրճի այլ վանքերի Ախթալան նույնպես վերափոխվում է հունադավան ուղղափառ եկեղեցու։ Այն դառնում է հունադավան հայերի հոգևոր կենտրոնը։

Սուրբ Աստվածածին եկեղեցին հայտնի է իր որմնանկարներով, որոնք համարվում են բյուզանդական արվեստի լավագույն օրինակներից մեկը բուն բյուզանդական կայսրության սահմաններից դուրս։ Որմնանկարները ունեն հայերեն, հունարեն և վրացերեն գրեր։ Որմնանկարներում տեղ են գտել հին ու նոր կտակարաններից հատվածներ, սրբերի, այդ թվում և Գրիգոր Լուսավորչի պատկերներ։

Գմբեթին պատկերված է Աստվածածինը մանկան հետ, որն ըստ ավանդության մասամբ վնասվել է Լենկթեմուրի արշավանքների ժամանակ։ Ստորև հաղորդության տեսարանն է, որտեղ Քրիստոսը հաց է կիսում առաքյալների հետ։ Պահպանվել են Պետրոսի, Հովհաննեսի և Պողոս առաքյալների, ինչպես նաև Մաթևոս և Ղուկաս ավետարանիչների պատկերները։ Մյուս որմնանկարներում կարող ենք տեսնել տարբեր քրիստոնեական սրբերի, Քրիստոսի դատավճիռը Պիղատոսի կողմից և այլ տեսարաններ։

Ախթալայի շուրջ հայտաբերված 10-13-րդ դարերի բազմաթիվ ամրոցների, եկեղեցիների և մատուռների առկայությունը վկայում է, որ այս տարածքը ժամանակին եղել է կարևոր պաշտպանական և հոգևոր կենտրոն։ 18-րդ դարի վերջից Ախթալան ծառայել է այստեղ բնակություն հաստատած և ոսկու ու արծաթի հանքերում աշխատող հունական համայնքին։ Քիչ թվով պոնտիկ հույներ դեռևս ապրում են այս կողմերում։

Հետաքրքիր փաստ․ 1969 թվին սովետահայ հայտնի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի մի շարք հատվածներ նկարահանվել են Ախթալայի վանքի տարածքում։