Վանաձորի Կառլոս Աբովյանի անվան կերպարվեստի թանգարանը, որը հիմադրվել է 1974 թվականին, անշուշտ հետաքրքիր կլինի քաղաքի բոլոր հյուրերին։ Թանգարանի չափազանց արժեքավոր հավաքածուն համալրում են հայ արվեստագետների գեղանկարները, գրաֆիկան, քանդակներն ու դեկորատիվ արվեստի ավելի քան 1800 նմուշները։

Ցուցադրված արվեստագետներից են Երվանդ Քոչարը, Ռուդոլֆ Խաչատրյանը, Արմինե Կալենցը, Արա և Սեդա Բեքարյանները, Լավինյա Բաժբեուկ-Մելիքյանը, Էդուարդ Խարազյանը և շատ ուրիշներ։ Շենքն ամբողջությամբ վերանորոգվել է և իր լուսավոր ներտարածքով առավել հաճելի է դարձնում պատկերասրահի երեք հարկերի ցուցանմուշների հետ ծանոթությունը։ Թանգարանում գործում են գիտական, ֆոնդային հաշվառման ու պահպանության բաժիններ, վերականգնման արվեստանոց, կինոդահլիճ և գրադարան:

Աշխատանքային ժամեր․
Երեքշաբթի-շաբաթ. 10:00 – 17:00
Կիրակի. 10։00 – 16:00
Երկուշաբթի. ՓԱԿ

Հակիրճ տեղեկություն

Հասցե
ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 52
Հեռախոս
+374 322 43938
Տոմսեր
200 դրամ

Ի՞նչ տեսնել մոտակայքում

Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարան (2 կմ)
Թայիրովի ամառանոց (850 մ)
Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի (1 կմ)
Ստեփան Զորյանի տուն-թանգարան (1.1 կմ)
Սբ․ Գրիգոր Նարեկացի եկեղեցի (1․2 կմ)
Վանաձորի շուկա (1․2 կմ)