Դեբեդ գետի ձախ մասում՝ Լալվար սարի լանջերին է գտնվում Ախթալա քաղաքը, որն առաջ ունեցել է Պղնձահանք կամ Արծաթահանք անունները։ Մինչ օրս բնակավայրը հայտնի է իր պղնձի պաշարներով։

Դեռևս 1763 թվականին վրաց Հերակլ II թագավորը Պոնտոսի հույն փորձառու հանքագործների է հրավիրում, որոնք այս շրջանում սկսում են արծաթի ու պղնձի արդյունահանումն ու ձուլումը:

Հայտնի են 10-րդ դարի Ախթալայի վանքն ու բերդը, որտեղ ամփոփված են Զաքարյան տոհմի մի քանի իշխանները, ինչպես նաև 13-րդ դարի Սուրբ Երրորդություն (Սուրբ Աստվածածին) վանքը, Առաքելոց (Սուրբ Գևորգ) և Այանես եկեղեցիները, Խաչվանք, Նահատակի վանք մատուռները և Սուրբ Հովհաննես մատուռ-խաչքարը։ Ախթալայի նկարազարդ վանքին մոտ գտնվում է Նուռիկ կենտրոնը, որտեղ կարող եք ընթրել կամ մասնակցել տարբեր վարպետաց դասերի։

Ի՞նչ տեսնել կամ անել Ախթալայում

Ախթալայի վանական համալիր
Ախթալայի Սուրբ Երրորդություն վանք
Խորովածի փառատոն
Ռաֆթինգ Դեբեդ գետի վրա