Ձիավարություն

Ձիարշավային տուրիզմն ակտիվ հանգստի հրաշալի միջոց է: Դեբետի կիրճում գործող ձիարշավարանները կազմակերպում են բազմապիսի տուրեր ձիերով։ Այս յուրօրինակ ծառայությունն առաջարկում է «Լոռի Քենյն Թրեյլզը» (Lori Canyon Trails) Ալավերդի քաղաքում և Վրեժ Շեկոյանը Դսեղ գյուղում։

Ձիարշավները ներառում են երկու ժամից մինչև հինգ օր տևողությամբ տուրեր Հայաստանի հյուսիսի թաքնված արահետներով։ Տուրերը հարմարեցված են ձիավարման տարբեր մակարդակների համար: Նորեկները ստանում են ձիավարման շուրջ կես ժամ տևողությամբ դասընթաց, որից հետո ձիավարում են սիրողական արահետներով՝ սովորելով քայլք և թեթև վարգ: Հմուտ ձիավարողները կնախընտրեն քառատրոփ արշավել բարձրադիր սարահարթների արահետներով։

Անտառածածկ կիրճերի երկայնքով անցնող համեմատաբար դժվարին շրջագայությունները հնարավորություն կտան ոգեշնչվել տեսարաններով, հայտնաբերել անտառում ու գյուղում թաքնված պատմական հուշարձաններ: Առաջարկվում են հետևյալ ծառայությունները․ ձիավարման դասընթաց, ձիարշավ պատմական արահետով, լեռնային ձիարշավ, արշավ լեռնային մարգագետիններով։

Կոնտակտային տվյալներ․

Լոռու Կիրճի արահետներ  | 077 175 783 | Ֆեյսբուք

Վրեժ Շեկոյան | 077 739 394 | Ֆեյսբուք

Դեբեդի կիրճի բնության հուշարձաններ

Դսեղի Ծովեր լիճ
Օձի պորտ (գ․ Արդվի)
Ակներ գյուղի դարավոր բռնչենի
«Ցից քար» բնության հուշարձան