Սեպտեմբերի 10-ին Լոռու ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոն է գալիս արվեստի ու գիտության մեծ փառատոն՝ «ՍԹԱՐՄՈՒՍ օր ՍՄԱՐԹ-ում»։
Միջոցառումը կներառի․
գիտական դասախոսություններ տիեզերքին առնչվող թեմաներով,
մոտ 10 հայաստանյան և արտասահմանյան բենդերի կենդանի կատարումներ, ներառյալ Դոգմա, Կալանդրա և այլն,
աստղադիտում,
պլանետարիում,
Լոռիում պատրաստված ապրանքների ≈30 էքսպոներ,
բազմազան խոհանոցներ առաջարկող ֆուդ կորտ։
STARMUS-ը կմիավորի մոլորակի ամենատպավորիչ համաշխարհային մակարդակի գիտնականներին և արվեստագետներին, իսկ ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնը կառաջարկի միջոցառման բոլոր բաղադրիչների համախումբ՝ հասանելի Լոռու անկրկնելի բնության գրկում։
Միջոցառումն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության ((ԳՄՀԸ/GIZ) և ՔՈԱՖ-ի կողմից համատեղ իրականացվող «Լոռին՝ քո նոր ուղղությունը» ծրագրի շրջանակներում։
Վերականգնել պատմասության մշակութային ժառանգությունն ու ավանդույթը: Միջոցառումը տեղի է ունենալու այն նույն լեռների և ձորերի մեջ, որոնք ոգեշնչել են Հովհաննես Թումանյանին: Պատմվածքները ներկայացվելու են և՛ ավանդական, և՛ ժամանակակից, և՛ գրավոր, և՛ բանավոր, և՛ երաժշտական, և՛ տեսողական ոճերով: Մասնակցելով միջոցառմանը` դուք կդառնաք ծրագրի ծագման պատմության մի մասնիկ՝ օգնելով ձևավորել փառատոնի մշակույթը: Առաջինի ոգով ներկայացնենք մեր այս տարվա փառատոնի թեման՝
«Ուտելի բույսերը հայկական խոհանոցում» փառատոնն առաջին անգամ կազմակերպվել է 2019 թվականին Լոռու մարզի Դսեղ գյուղում։ Այս փառատոնը նվիրված է Հայաստանում, մասնավորապես Լոռու մարզում աճող և հայկական խոհանոցի ավանդական ուտեստներում օգտագործվող վայրի խոտաբույսերին:
Փառատոնն ուղեկցվում է ցուցահանդեսներով, տարածաշրջանի ուտելի բույսերով պատրաստված ավանդական ճաշատեսակների համտեսներով, ներկայացումներով, երաժշտական և պարային ծրագրերով, հայկական ավանդական խաղերով և վարպետաց դասերով, որոնց ընթացքում մասնակիցները սիրով կիսվում են իրենց բաղադրատոմսերով: Առանձին տաղավարներում ներկայացվում են ուտելի բույսեր, պահածոներ, ձեռագործ աշխատանքներ և այլ թեմատիկ արտադրանքներ։