Սեպտեմբերի 10-ին Լոռու ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոն է գալիս արվեստի ու գիտության մեծ փառատոն՝ «ՍԹԱՐՄՈՒՍ օր ՍՄԱՐԹ-ում»։

Միջոցառումը կներառի․

գիտական դասախոսություններ տիեզերքին առնչվող թեմաներով,

մոտ 10 հայաստանյան և արտասահմանյան բենդերի կենդանի կատարումներ, ներառյալ Դոգմա, Կալանդրա և այլն,

աստղադիտում,

պլանետարիում,

Լոռիում պատրաստված ապրանքների ≈30 էքսպոներ,

բազմազան խոհանոցներ առաջարկող ֆուդ կորտ։

STARMUS-ը կմիավորի մոլորակի ամենատպավորիչ համաշխարհային մակարդակի գիտնականներին և արվեստագետներին, իսկ ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնը կառաջարկի միջոցառման բոլոր բաղադրիչների համախումբ՝ հասանելի Լոռու անկրկնելի բնության գրկում։

Միջոցառումն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության ((ԳՄՀԸ/GIZ) և ՔՈԱՖ-ի կողմից համատեղ իրականացվող «Լոռին՝ քո նոր ուղղությունը» ծրագրի շրջանակներում։

Հակիրճ տեղեկություն

Վայր
ՔՈԱՖ ՍՄԱՐԹ Կենտրոն
Ամիս
Սեպտեմբեր
Տոմսեր
Անվճար
Տևողություն
Ամբողջ օր

Ի՞նչ տեսնել մոտակայքում

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ Կենտրոն (1.6 կմ)
Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան (6 կմ)
Բարձրաքաշ Սուրբ Գրիգորի վանք (7․1 կմ)
Ռաֆտինգ Հայաստանում (11 կմ)
Քոբայրի վանական համալիր (12.3 կմ)
Հնեվանք վանական համալիր (11.2 կմ)