Լոռու մարզկենտրոն Վանաձոր քաղաքի անմիջական հարևանությամբ՝ 9 կմ հեռավորության վրա է գտնվում մի գողտրիկ անկյուն՝ Փամբակ գյուղը։ Այն տեղակայված  է Փամբակ գետի ափին, գեղատեսիլ անտառների հենց գրկում, ինչը հնարավորություն է  շնորհում տարվա յուրաքանչյուր եղանակին վայելել Դեբեդի Կիրճի սքանչությունը․ ձմեռները համամատաբար մեղմ են, ամռաները՝ զով:

Գյուղը հիմնադրվել է 1895 թվականին Վրաստան-Ղարաքիլիսա երկաթգծի շինարարության ժամանակ։ Չնայած այս բնակավայրի մասին հիշատակություններ կան դեռևս վաղ ժամանակներից, որոնք տեղահանվել են 1600-ական թվականներին։

Գյուղի յուրահատկությունը կայանում է հարակից տարածքներից բացվող աննախատիպ բնապատկերների առատության մեջ։ Յուրաքանչյուրի ուշադրությունը անմիջապես կգրավի գյուղի կողային լեռներից գահավիժող առուների, ինչպես նաև դիմացի սարից դեպի Փամբակ գետը շտապող «Բնձոր» վտակի համայնապատկերը:  Բացատները, բլուրները և բնական աղբյուրները Փամբակի անմնացորդ մասն են կազմում։

Այստեղ է գտնվում Փամբակ երկաթուղային կայարանը, որի բացումը տեղի է ունեցել 1899 թվականի հունվարի 25-ին։

Գյուղի տարածքից 2-3 կմ հեռավորության վրա կան 12-18-րդ դարերին վերագրվող մի շարք խաչքարեր և մատուռ։ Գյուղը կգրավի հատկապես էկոտուրիզմը նախընտրողներին, իսկ ակտիվ ժամանցի սիրահարների համար, ցավոք, համապասխան վայրերն այդքան էլ շատ չեն, սակայն առանձանահտուկ ուշադրության է արժանի «Հեքիաթի տունը», որն աչքի է ընկնում իր բովանդակային մոտեցմամբ։ Այստեղ պարբերաբար բեմադրվում են ներկայացումներ՝ վերցրած ժողովրդական հեքիաթներից։ Հնարավորություն կա նաև գիշերել և ըմբոշխնել տեղական ուտեստները, ծանոթանալ Լոռվա մշակույթին և սովորույթներին, ինչպես նաև վայելել տեղի մրգերից պատրաստված խմիչքները։

Փամբակում է գտնվում նաև Արեգա հյուրատունը։

Ի՞նչ տեսնել մոտակայքում

Հեքիաթի տուն
Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի (7.8 կմ)
Վանաձորի կերպարվեստի թանգարան (8.7 կմ)
ՔՈԱՖ Այցելուների կենտրոն (15.5 կմ)
Քոբայրի վանական համալիր (26.1 կմ)
Հ․ Թումանյանի տուն-թանգարան (22.6 կմ)