Սեպտեմբերի 10-ին Լոռու ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոն է գալիս արվեստի ու գիտության մեծ փառատոն՝ «ՍԹԱՐՄՈՒՍ օր ՍՄԱՐԹ-ում»։
Միջոցառումը կներառի․
գիտական դասախոսություններ տիեզերքին առնչվող թեմաներով,
մոտ 10 հայաստանյան և արտասահմանյան բենդերի կենդանի կատարումներ, ներառյալ Դոգմա, Կալանդրա և այլն,
աստղադիտում,
պլանետարիում,
Լոռիում պատրաստված ապրանքների ≈30 էքսպոներ,
բազմազան խոհանոցներ առաջարկող ֆուդ կորտ։
STARMUS-ը կմիավորի մոլորակի ամենատպավորիչ համաշխարհային մակարդակի գիտնականներին և արվեստագետներին, իսկ ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնը կառաջարկի միջոցառման բոլոր բաղադրիչների համախումբ՝ հասանելի Լոռու անկրկնելի բնության գրկում։
Միջոցառումն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության ((ԳՄՀԸ/GIZ) և ՔՈԱՖ-ի կողմից համատեղ իրականացվող «Լոռին՝ քո նոր ուղղությունը» ծրագրի շրջանակներում։