Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղ է կազմում Ալավերդու պատկերասրահը՝ հիմնված 1987 թվին։ 2009 թվին պատկերասրահը վերաբացվեց նոր շենքում։ Ցուցադրված են Սեյրան Խաթլամաջյանի, Արփենիկ Նալբանդյանի, Լուսիկ Ագուլեցու, Ռուբեն Շահվերդայնի և այլ արդիության շրջանի նկարիչների գործեր։ Կան ինչպես մշտական, այնպես էլ ժամանակավոր ցուցադրություններ։
Պատկերասրահն ակտիվ մշակութային և կրթական գործունեություն է ծավալում՝ մասնակցելով միջազգային փառատոնների, կազմակերպելով դպրոցականների և ուսանողների համար կրթական այցեր։
Աշխատանքային ժամեր․
Երեքշաբթի-շաբաթ. 10:30 – 17:30
Կիրակի. 10:30 – 16:00
Երկուշաբթի. ՓԱԿ
Հակիրճ տեղեկություն
Հասցե
ք. Ալավերդի, Թումանյան փ․, շ․ 43
Հեռախոս
+374 253 2 28 93
Տոմսեր
200 դրամ
Ի՞նչ տեսնել մոտակայքում
Սանահինի վանական համալիր (6.5 կմ)
Սանահինի կամուրջ (500 մ)
Միկոյան եղբայրների թանգարան (6.2 կմ)
Հաղպատի վանական համալիր (9 կմ)
Զարնի-Պարնի քարայրա-ամրոցային համալիր (5.5 կմ)
Օձունի տաճար (10.5 կմ)
Լուսանկարները՝ Ալավերդու պատկերասրահի ֆեյսբուքյան էջից։