Խորովածի համահայկական փառատոնն առաջին անգամ անց է կացվել 2009 թվականին Լոռու մարզի Ախթալա քաղաքում։ Կարճ ժամանակում փառատոնն իր տեղը զբաղեցրեց տեղացիների և զբոսաշրջիկների կողմից շատ սիրված միջոցառումների շարքում, իսկ 2017 թվականին փառատոնի կազմակերպիչները Ախթալան հռչակեցին խորովածի համաշխարհային մայրաքաղաք։

Խորովածի տոնին մասնակցում են հասարակական կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների, ռեստորանների և սրճարանների ներկայացուցիչներ, անհատ խոհարարներ ինպես Հայաստանից, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներից։

Փառատոնի ընթացքում յուրաքանչյուր խոհարար իր յուրահատուկ բաղադրատոմսով փորձում է զարմացնել հյուրերին և ժյուրիին, չէ որ փառատոնի ընթացքում մրցույթներ են անց կացվում ամենատարբեր անվանակարգերում՝ «Լավագույն ավագ խոհարար», «Խորովածի լավագույն տեսք», «Լավագույն մտահղացում», «Լավագույն համ ու հոտ», «Լավագույն նորարարություն», «Լավագույն սկսնակ խոհարար», «Լավագույն խորոված պատրաստող` ՀՀ ազգային փոքրամասնություններից»։ Այս ամենը ուղեկցվում է ազգային երգ ու պարով։

Հակիրճ տեղեկություն

Վայր
Ախթալա
Ամիս
Սեպտեմբեր
Տոմսեր
Անվճար
Տևողություն
Ամբողջ օր

Ի՞նչ տեսնել մոտակայքում

Ախթալայի վանք
Հաղպատի վանական համալիր (17.5 կմ)
Կայանբերդ ամրոց (14 կմ)
Ալավերդու պատկերասրահ (18.7 կմ)
Զարնի-Պարնի քարայր-ամրոց (14 կմ)
Սանահինի վանական համալիր (25 կմ)