Մեկ այլ կարևոր տուն-թանգարան է արձակագիր Ստեփան Զորյանի նախկին ամառանոցը, որը գտնվում է Վանաձորի հին թաղամասերում։ Այն վերածվել է թանգարանի 1990 թվականին։ Հետաքրքրական է, որ տունը նախագծել են գրողի որդիները՝ Լևոն և Կարեն Զորյանները։

Ինչպես Թումանյանի, այնպես էլ Զորյանի կյանքը կապված է եղել Լոռի-Թիֆլիս-Երևան ուղղությունների հետ, որոնք, գրողի մանկության տարիների և ստեղծագործական ողջ ուղու հետ միասին, ներկայացված են թանգարանում։ Թանգարանն ընդգրկված է Վանաձորի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Աշխատանքային ժամեր․
Երեքշաբթի-շաբաթ․ 10:00-18:30
Կիրակի-երկուշաբթի․ ՓԱԿ

Հակիրճ տեղեկություն

Հասցե
ք․ Վանաձոր, Ստեփան Զորյան 24
Հեռախոս
+374 322 43093
Տոմսեր
100 դր․ (մինչև 18 տ․); 200 դր (18 տ․ բարձր)

Ի՞նչ տեսնել մոտակայքում

Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարան (1.7 կմ)
Թայիրովի ամառանոց (950 մ)
Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի (1.5 կմ)
Վանաձորի կերպարվեստի թանգարան (1.1 կմ)
Վանաձորի շուկա (1 կմ)
Սբ․ Գրիգոր Նարեկացի եկեղեցի (290 մ)