Լոռվա Ձմեռ

«Լոռվա ձմեռ» մարզատոնահանդեսը 1968 թվականից մինչ օրս կայանում է Թեժ լեռան վրա, որը Փամբակի լեռնաշղթայի ամենաբարձր լեռնագագաթն է։ Այն կազմակերպվում է ամեն տարի՝ բացառությամբ անձյուն ձմեռների։

Փառատոնի ընթացքում կազմերպվում են բազմատեսակ խաղեր, մրցույթներ՝ դահուկավազքից ու ազգային կոխից մինչև պարանի ձգում ու շախմատ։ Այստեղ երևակայությունն իսկապես սահմաններ չի ճանաչում․ ներառված են այնպիսի աներևակայելի խաղեր, ինչպիսիք են, օրինակ, բարձակռիվը, ձնեմարդի պատրաստումն ու ձնագնդի նետումը նշակետին։

Ծանուցում․ Լուսանկարները՝ Վանաձորի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջից։

Հակիրճ տեղեկություն

Վայր
Վանաձոր
Ամիս
Փետրվար
Տոմսեր
Անվճար
Տևողություն
Ամբողջ օր