Սանահինի կամուրջ

Ալավերդի քաղաքի ներսում, Դեբեդ գետի երկու ափերը իրար է կապում Սանահինի կամուրջը, որը միջնադարյան աշխարհիկ ճարտարապետության ուշագրավ օրինակներից է: Այն կառուցվել է 12-րդ դարում Իվանե և Զաքարե Զաքարյան իշխանների քրոջ՝ թագուհի Վանենիի կողմից` ի հիշատակ իր հանգուցյալ ամուսնու: Ըստ ավանդության, թագուհի Վանենին կամուրջը կառուցեց այն ժամանակ, երբ նա տեղափոխում էր իր ամուսնու մարմինը դեպի ընտանեկան գերեզման: Հղկված բազալտից կառուցված հա այս կամարակապ կամուրջն ունի մոտ 18,6 մ երկարություն և 3,3 մետր լայնություն: Կամրջի պարապետի վերին մասի չորս անկյուններում կան առյուծների բարձրաքանդակներ, որպես պահապան խորհրդանիշներ:

19-20-րդ դարերի ընթացքում կամուրջը մի քանի վերանորոգվել է: 1928-1929 թվականներին կամրջի ձախ կողմի հիմքերը մասամբ ամրացվեցին ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի ղեկավարությամբ։

Հակիրճ տեղեկություն

Տեսակ
Պատմամշակութային վայր
Ե՞րբ այցելել
Կլոր տարի
Հեռավորություն
47.5 կմ (Վանաձորից)
Ինչպե՞ս հասնել
Մեքենայով
Տեսնել
Առյուծների բարձրաքանդակներ

Ի՞նչ տեսնել մոտակայքում

Ալավերդու պատկերասրահ (1 կմ)
Սանահինի վանական համալիր (6.9 կմ)
Միկոյան եղբայրների թանգարան (6.7 կմ)
Օձունի եկեղեցի (11 կմ)
Հաղպատի վանական համալիր (8.5 կմ)
Կայանբերդ ամրոց (6 կմ)