Գիտության և քաղաքականության պատմությամբ հետաքրքրված մարդկանց համար հետաքրքիր կլինի այցելել Սանահին գյուղի Միկոյան եղբայրների թանգարանը։ Արտեմի և Անաստաս Միկոյանների տուն-թանգարանը բացվեց 1982 թվին, երբ Սանահին բերվեցին Արտեմ Միկոյանի նախագծած ՄիԳ-երից մեկն ու Անաստաս Միկոյանի անձնական ավտոմեքենան: 2017թվից ցուցադրությունը թարմացվել և արդիականացվել է։

Բացի ավիացիոն ինժեներ Արտեմին և Խորհրդային Միության երկարամյա գործիչ Անաստաս Միկոյաններին ներկայացնելուց, ցուցադրությունն ասես այցելուին տեղափոխում է խորհրդային այդ ժամանակները՝ ցուցադրելով նրանց հագուստը, տեխնիկան, պաստառները և անգամ սնունդը։ Թանգարանն ունի նաև գրադարան, որտեղ այցելուները կարող են օգտվել Միկոյաններին նվիրված բազմալեզու գրականությունից և արխիվային փաստաթղթերից։ Թանգարանը գտնվում է Սանահինի վանքի մոտ՝ դեպի Ալավերդի և Դեբեդի կիրճը բացվող հիասքանչ տեսարանով։

Տոմսեր.
Մեծահասակներ. 500 դրամ
6-18 տարեկան երեխաներ․ 250 դրամ
Մինչև 6 տարեկան երեխաներ․ անվճար։

Աշխատանքային ժամեր․

Ապրիլի 1 – Հոկտեմբերի 31
Երկուշաբթի-կիրակի․ 9:30 – 16:45

Նոյեմբերի 1 – Մարտի 31
Երկուշաբթի-շաբաթ․ 11:00 – 16:00
Կիրակի․ ՓԱԿ

Հակիրճ տեղեկություն

Հասցե
գ․ Սանահին, Միկոյան փողոց
Հեռախոս
+374 94 157 137
Տոմսեր
250-500 դրամ

Ի՞նչ տեսնել մոտակայքում

Սանահինի վանական համալիր (700 մ)
Սանահինի կամուրջ (6.7 կմ)
Ալավերդու պատկերասրահ (6.2 կմ)
Օձունի տաճար (14.4 կմ)
Հաղպատի վանական համալիր (15.2 կմ)
Կայանբերդ ամրոց (11.3 կմ)