Ձիարշավային տուրիզմն ակտիվ հանգստի հրաշալի միջոց է: Դեբետի կիրճում գործող ձիարշավարանները կազմակերպում են բազմապիսի տուրեր ձիերով։ Այս յուրօրինակ ծառայությունն առաջարկում է «Լոռի Քենյն Թրեյլզը» (Lori Canyon Trails) Ալավերդի քաղաքում և Վրեժ Շեկոյանը Դսեղ գյուղում։
Ձիարշավները ներառում են երկու ժամից մինչև հինգ օր տևողությամբ տուրեր Հայաստանի հյուսիսի թաքնված արահետներով։ Տուրերը հարմարեցված են ձիավարման տարբեր մակարդակների համար: Նորեկները ստանում են ձիավարման շուրջ կես ժամ տևողությամբ դասընթաց, որից հետո ձիավարում են սիրողական արահետներով՝ սովորելով քայլք և թեթև վարգ: Հմուտ ձիավարողները կնախընտրեն քառատրոփ արշավել բարձրադիր սարահարթների արահետներով։
Անտառածածկ կիրճերի երկայնքով անցնող համեմատաբար դժվարին շրջագայությունները հնարավորություն կտան ոգեշնչվել տեսարաններով, հայտնաբերել անտառում ու գյուղում թաքնված պատմական հուշարձաններ: Առաջարկվում են հետևյալ ծառայությունները․ ձիավարման դասընթաց, ձիարշավ պատմական արահետով, լեռնային ձիարշավ, արշավ լեռնային մարգագետիններով։
Կոնտակտային տվյալներ․
Lori Canyon Trail Rides | 077 175 783 | Ֆեյսբուք
Վրեժ Շեկոյան | 077 739 394 | Ֆեյսբուք