Դեբեդի կիրճը կամ, ժողովրդական լեզվով ասած՝ Լոռու ձորը, Հայաստանի հյուսիսի ամենատպավորիչ բնական լանդշաֆտներից է։ Կիրճը սկսվում է Վանաձոր մարզկենտրոնից և Դեբեդ գետի հունով ձգվում մինչև Վրաստանի պետական սահման։ Այստեղ է Հայաստանի Հանրապետության ամենացածրադիր հատվածը՝ ծովի մակարդակից 375 մ բարձրությամբ և մոտ 350 մ առավելագույն խորությամբ։ Ձորի միջով հոսող Դեբեդ գետը, կից գալարապտույտ ճանապարհը, շրջակա լեռները և այնտեղից բացվող տեսարանները կիրճը դարձնում են Լոռու մարզի ամենատեսարժան ուղղություններից տարվա ցանկացած եղանակին։

ՔՈԱՖ այցելուների կենտրոն

Հասցե․ Մ6 և Հ22 ճանապարհների խաչմերուկ

Հեռախոս․ +374 60 705 007

Էլ․ փոստ․ visitorcenter@coaf.org

Դսեղի այցելուների կենտրոն

Հասցե․ գ․ Դսեղ, 2-րդ փողոց, 1-ին շենք

Հեռախոս․ +374 60 657 441

Էլ․ փոստ․ dseghcenter@gmail.com

Լոռի այցելուների կենտրոն

Հասցե․ ք․ Վանաձոր, Հայքի հրապարակ, 1

Հեռախոս․ +374 91 041 323

Էլ․ փոստ․ vic.lori.vanadzor@gmail.com

Կլիմա

Դեբեդի կիրճն ունի խոնավ կլիմա։ Միջին և բարձրադիր գոտում կլիման բարեխառն լեռնային է, բնորոշ են տևական, ցուրտ ձմեռները: Ամառները տաք են, համեմատաբար խոնավ:

Տարեկան թափվում են 600-700 մմ մթնոլորտային տեղումներ: Նախալեռնային գոտում կլիման մերձարևադարձային է. բնորոշ են չափավոր շոգ և չորային ամառներն ու մեղմ ձմեռները:

Օգտակար համարներ

Հրշեջ ծառայություն
1-01
Ոստիկանություն
1-02
Շտապ օգնություն
1-03
Գազի վթարային ծառայություն
1-04
Արտակարգ իրավիճակների ծառայություն
911 կամ 112
Արտակարգ իրավիճակների ծառայություն
911 112

Օգտակար հավելվածներ

HikeArmenia – Բացահայտեք Դեբեդի կիրճի և Հայաստանի քայլարշավային երթուղիները։ Հավելվածը կարող եք ներբեռնել App Store-ից կամ Play Market-ից։

GG Taxi կամ Yandex.Taxi հավելվածները հնարավորություն են տալիս հավելվածների միջոցով տաքսի ծառայություն պատվիրել ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի այլ քաղաքներում։

360Stories – Ուսումնասիրեք Հայաստանի տեսարժան վայրերը 360 աստիճան աստիճան պատկերի օգնությամբ։

Rate.am հավելվածը ներկայացնում է Հայաստանի բանկերում և արտարժույթի փոխանակման կետերում տվյալ պահին գործող փոխարժեքները։ Հավելվածը կարող եք ներբեռնել App Store-ից կամ Play Market-ից։