Լոռու մարզը հիանալի հանգստավայր է թռչունների սիրահարների և օրնիտոլոգների համար։ Կարևորելով թռչունների միջավայրաստեղծ, գեղագիտական և էկոլոգիական մեծ նշանակությունը և գիտակցելով դրանց պահպանման անհրաժեշտությունը, այսօր Դսեղում գործում է Բնության և այցելուների կենտրոնը, որը նպատակ ունի խթանել էկոտուրիզմը և տեղական տնտեսությունների զարգացումը Լոռու մարզի այս գողտրիկ անկյունում:
Հայաստանի թռչունների պահպանման միությունը Դսեղի բնաշխարհն առանձնացրել է որպես կարևորոգույն թռչնաբանական և կենսաբազմազանության տարածք (ԿՏԹ): Հայաստանում նման տարածքներ կան ևս 17 բնակավայրերում: Դրանք արժեքավոր կենսամիջավայրեր են բնադրող, ձմեռող և չվող թռչնաշխարհի պահպանման համար:
Տարածքն առանձնանում է բնադրող գիշատիչ թռչունների բազմազանությամբ, որոնցից են սպիտակագլուխ անգղը, մորուքավոր անգղը, գիշանգղը, փոքր արծիվը, տափաստանային ճուռակը, կրետակերը և այլն:
Մշակվել են երթուղի-արահետներ, որտեղ կարելի է բացահայտել վայրի բնությունը, հանդիպել պատմական հուշարձանների, ինչպես նաև իրականացնել թռչնադիտարկում։ Առկա են տեղի թռչնադիտարկման մասին մի շարք գրքույկներ, ստեղծվել է կայք համացանցում:
Կոնտակտային տվյալներ.
060 65 74 41 | dseghcenter@gmail.com | Ֆեյսբուք