«Ուտելի բույսերը հայկական խոհանոցում» փառատոնն առաջին անգամ կազմակերպվել է 2019 թվականին Լոռու մարզի Դսեղ գյուղում։ Այս փառատոնը նվիրված է Հայաստանում, մասնավորապես Լոռու մարզում աճող և հայկական խոհանոցի ավանդական ուտեստներում օգտագործվող վայրի խոտաբույսերին:
Փառատոնն ուղեկցվում է ցուցահանդեսներով, տարածաշրջանի ուտելի բույսերով պատրաստված ավանդական ճաշատեսակների համտեսներով, ներկայացումներով, երաժշտական և պարային ծրագրերով, հայկական ավանդական խաղերով և վարպետաց դասերով, որոնց ընթացքում մասնակիցները սիրով կիսվում են իրենց բաղադրատոմսերով: Առանձին տաղավարներում ներկայացվում են ուտելի բույսեր, պահածոներ, ձեռագործ աշխատանքներ և այլ թեմատիկ արտադրանքներ։