Հասարակական տրանսպորտ

Հասարակական տրանսպորտով Երևանից Դեբեդի կիրճ հասնելու ամենահարմար տարբերակն է նախ ուղևորվել Վանաձոր քաղաք, ապա այնտեղից արդեն ճամփորդել կիրճի երկայնքով սփռված գյուղեր ու բնակավայրեր։ Երևան-Վանաձոր երթուղային միկրոավտոբուսները շարժվում են Երևանի Կիլիկիա ավտոկայանից կես ժամը մեկ առավոտյան 8:45-ից սկսած։ Տոմսի արժեքը 1200 դրամ է, ուղևորությունը տևում է մոտ 2 ժամ ու կես։ Վերջին երթուղայինը Երևանից շարժվում է ժամը 19։30-ին: Ստորև ներկայացնում ենք Դեբեդի կիրճի բնակավայրերի միջև գործող հասարակական տրանսպորտի չվացուցակը։

Ծանուցում․ Չվացուցակը վերցված է Լոռու մարզի մարզպետարանի կայքից։

Վանաձոր - Դսեղ
16:00 | Ավտոբուս | 500 դրամ
Վանաձոր - Ալավերդի
15:00 | Միկրոավտոբուս | 700 դրամ
Vanadzor - Alaverdi
1:30 pm | Bus | 600 AMD
Ալավերդի - Ախթալա
13։00 | Ավտոբուս | 300 դրամ
Ալավերդի - Օձուն
11:00, 14:00, 16:30, 17:00 | Ավտոբուս | 200 դրամ
Վանաձոր - Օձուն
16:00 | Ավտոբուս | 650 դրամ
Վանաձոր - Դեբետ
16:00 | Ավտոբուս | 450 դրամ
Ալավերդի - Հաղպատ
16:30 | Միկրոավտոբուս | 200 դրամ
Դսեղ - Վանաձոր
8:30 | Ավտոբուս | 500 դրամ
Ալավերդի - Վանաձոր
11:00 | Միկրոավտոբուս | 700 դրամ
Ալավերդի - Վանաձոր
9:00 | Ավտոբուս | 600 դրամ
Ախթալա - Ալավերդի
8:30 | Ավտոբուս | 300 դրամ
Օձուն - Ալավերդի
8:00, 10:00, 12:00, 15:30 | Ավտոբուս | 200 դրամ
Օձուն - Վանաձոր
8:00 | Ավտոբուս | 650 դրամ
Դեբետ - Վանաձոր
8:00 | Ավտոբուս | 450 դրամ
Հաղպատ - Ալավերդի
8:00 | Միկրոավտոբուս | 200 դրամ

Տաքսի

Երևանից Վանաձոր կարելի է հասնել նաև տաքսիով, ինչն ավելի հարմարավետ է, բայց շատ ավելի թանկ։ Գումար խնայելու համար կարող եք օգտվել այնպիսի ընկերությունների ծառայություններից, ինչպիսին է, օրինակ, և՛և՛ ընկերությունը, որն առաջարկում է ուղևորափողադրումներ 7-տեղանոց ավտոմեքենաներով Երևան-Վանաձոր-Երևան ուղղությունով։ Տոմսի արժեքն է 1500 դրամ մեկ անձի համար։ Նստատեղ ամրագրելու համար հարկավոր է նախապես կապ հաստատել ընկերության հետ հետևյալ հեռախոսահամարով՝ +374 93 110 081 (WhatsApp/Viber)։

Անհատական տաքսիով ուղևորությունը Երևանից Վանաձոր կարժենա մոտ 12000-13000 դրամ։ Խորհուրդ ենք տալիս օգտվել GG Taxi կամ Yandex.Taxi ընկերությունների ծառայություններից, որոնք հասանելի են նաև Վանաձոր քաղաքում։

Ավտոստոպ

Հայաստանում շատ հեշտ է ճամփորդել ավտոստոպով։ Ծանրաբեռնված փողոցներին 5-10 րոպեների ընթացքում հնարավոր է մեքենա գտնել։ Վարորդները սիրով օգնում են ճամփորդներին, ինչում բազմիցս համոզվել են երկրի հյուրերը։ Իսկ հաշվի առնելով այն, որ հասարակական տրանսպորտի չվացուցակները հաճախ սահմանափակում են ճամփորդելու ազատությունը, ավտոստոպն էլ ավելի հիանալի այլընտրանք է դառնում։ Երևանից Վանաձոր ավտոստոպով կարող եք հասնել երկու հիմնական ուղիներով։

Առաջինը Երևան-Ապարան-Սպիտակ-Վանաձոր ճանապարհն է, որով երթևեկում է մեքենաների մեծ մասը։ Մայրուղուն հասնելու համար Կիլիկիա ավտոկայանից կարող եք նստել Աշտարակ ուղևորվող ցանկացած երթուղային, և իջնել Պռոշյան գյուղից հետո ցանկացած վայրում։

Երկրորդ տարբերակը Սևանով և Դիլիջանով ճամփորդելն է։ Այս ճանապարհը մի փոքր ավելի երկար ժամանակ է պահանջում, բայց հնարավորություն է տալիս մեկ անգամ ևս զմայլվել կապուտաչյա Սևանի ու Դիլիջանի անտառների բնապատկերներով։ Մայրուղուն հասնելու համար Կիլիկիա ավտոկայանից կարող եք նստել Աբովյան ուղևորվող №259 ավտոբուսը և իջնել Հյուսիսային ավտոկայանում։ Քիչ սպասելու համար կարող եք քայլել մինչև այս հատվածը և այստեղից սկսել մեքենա կանգնեցնել։

Հասարակական տրանսպորտով Երևանից Դեբեդի կիրճ հասնելու ամենահարմար տարբերակն է նախ ուղևորվել Վանաձոր քաղաք, ապա այնտեղից արդեն ճամփորդել կիրճի երկայնքով սփռված գյուղեր ու բնակավայրեր։ Երևան-Վանաձոր երթուղային միկրոավտոբուսները շարժվում են Երևանի Կիլիկիա ավտոկայանից կես ժամը մեկ առավոտյան 8:45-ից սկսած։ Տոմսի արժեքը 1200 դրամ է, ուղևորությունը տևում է մոտ 2 ժամ ու կես։ Վերջին երթուղայինը Երևանից շարժվում է ժամը 19։30-ին: Ստորև ներկայացնում ենք Դեբեդի կիրճի բնակավայրերի միջև գործող հասարակական տրանսպորտի չվացուցակը։

Ծանուցում․ Չվացուցակը վերցված է Լոռու մարզի մարզպետարանի կայքից։

Վանաձոր - Դսեղ
16:00
Ավտոբուս | 500 դրամ
Վանաձոր - Ալավերդի
15:00
Միկրոավտոբուս | 700 դրամ
Վանաձոր - Ալավերդի
1:30 pm
Ավտոբուս | 600 դրամ
Ալավերդի - Ախթալա
13։00
Ավտոբուս | 300 դրամ
Ալավերդի - Օձուն
11:00, 14:00, 16:30, 17:00
Ավտոբուս | 200 դրամ
Վանաձոր - Օձուն
16:00
Ավտոբուս | 650 դրամ
Վանաձոր - Դեբետ
16:00
Ավտոբուս | 450 դրամ
Ալավերդի - Հաղպատ
16:30
Միկրոավտոբուս | 200 դրամ
Դսեղ - Վանաձոր
8:30
Ավտոբուս | 500 դրամ
Ալավերդի - Վանաձոր
11:00
Միկրոավտոբուս | 700 դրամ
Ալավերդի - Վանաձոր
9:00
Ավտոբուս | 600 դրամ
Ախթալա - Ալավերդի
8:30
Ավտոբուս | 300 դրամ
Օձուն - Ալավերդի
8:00, 10:00, 12:00, 15:30
Ավտոբուս | 200 դրամ
Օձուն - Վանաձոր
8:00