Ինչպես ողջ ՀՀ-ում, այնպես էլ Լոռու մարզում վերջին տարիներին զարգանում է էկոզբոսաշրջությունը, որի խնդիրներն են բնական և մշակութային ժառանգության պահպանության օժանդակումը, ազգաբնակչության էկոլոգիական կրթությունը և իրազեկության բարձրացումը։ Դեբետի կիրճում այս առաքելությունն իրականացնողներից են «ՏՈՒԿ» ճամբարային բազան և «Կանչաքար քեմփզոնը»։

«ՏՈՒԿ» ճամբարային բազան կազմակերպում է հեծանվարշավներ, քայլարշավներ, ձկնորսություն, այցելություն Թումանյանի տուն-թանգարան ու Բնության և այցելուների կենտրոն, յոգա, իսկ երեկոյան՝ խարույկ, կիթառ, երաժշտություն: Տուրիստական բազան գտնվում է Դսեղ գյուղում։ Ճամբարի տարածքը ցանկապատված է: Տարածքում կա խոհանոց, պահեստային սենյակ, երկու սանհանգույց և ցնցուղ: Մնացած տարածքն ազատ է՝ նախատեսված վրաններ տեղադրելու, զբոսաշրջիկների հանգստի, տարբեր միջոցառումների կազմակերպման համար: «ՏՈՒԿ» ճամբարային բազայի հետ կարող եք կապվել ֆեյսբուքյան էջի միջոցով, կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ +374 91 643317։

«Կանչաքար քեմփզոն» տուրիստական համալիրը գտնվում է Ալավերդի համայնքի Հաղպատ գյուղում (Հաղպատի վանական համալիրից հարավ–արևելք): Տարածքն ապահովված է մշտական ջրով և սննդի պատրաստման համար անհրաժեշտ բոլոր պարագաներով: Տուրիստական համալիրն ամբողջությամբ շրջապատված է ցանկապատով, առկա է գիշերային լուսավորություն:

Զբոսաշրջիկները հնարավորություն ունեն օգտվել սանհանգույցից և տաք ցնցուղից: Տարածքում կա տաղավար, մանղալ և փուռ, որոնք ցանկության դեպքում կարելի է օգտագործել խորոված պատրաստելու և նույնիսկ փռի հաց թխելու համար։ Մոտակայքում գտնվում են Հաղպատի և Սանահինի վանական համալիրները, Կայանբերդը, Դեբեդ և Շերեք գետերը: «Կանչաքար քեմփզոնի» հետ կարող եք կապվել ֆեյբուքյան էջի միջոցով կամ զանգահարել +374 91 604082 հեռախոսահամարով։

Ի՞նչ տեսնել Դեբեդի կիրճում

Հաղպատի վանք
Կայան Բերդ
Դսեղի Ծովեր լիճ
Քոբայրի վանք
Սանահինի վանք
ՔՈԱՖ ՍՄԱՐԹ Կենտրոն
Միկոյան եղբայրների թանգարան
Հեքիաթի տուն (գ․ Փամբակ)