«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) կարևորում է իր հաճախորդների, բարերարների և կայքի այցելուների անձնական տվյալների պաշտպանությունն ու անվտանգությունը։ Սույն Գաղտնիության քաղաքականությունը ներկայացնում է, թե ինչպես ենք մենք հավաքագրում, օգտագործում և պաշտպանում Ձեր տեղեկությունները, երբ օգտվում եք մեր էլեկտրոնային խանութից։ Օգտագործելով այս կայքը կամ կապ հաստատելով մեզ հետ՝ Դուք ընդունում եք այս քաղաքականության պայմանները:

Տվյալների Հավաքագրում

Դուք կարող եք դիտել մեր կայքը՝ առանց որևէ անձնական տեղեկատվություն տրամադրելու։ Սակայն, եթե ցանկանում եք գնել որևէ ապրանք, ուղարկել հարցում, գրանցվել նորությունների ստացման համար կամ կատարել նվիրատվություն, մենք կխնդրենք տրամադրել համապատասխան տեղեկություն:

Գնում կատարելու դեպքում՝ անհրաժեշտ կլինի ներկայացնել անձնական տվյալներ՝ ներառյալ անունը, առաքման և վճարման հասցեները, հեռախոսահամարը, էլ. փոստի հասցեն, և վճարային քարտի տվյալներ։ Վերջիններս կպահպանվեն անվտանգ սերվերում՝ միայն այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է գնումն ամբողջացնելու համար։

Էլ. փոստով կամ այլ եղանակով կապ հաստատելու դեպքում՝ Ձեր հաղորդագրությունը և տվյալները կարող են պահպանվել՝ մեր սպասարկման որակը բարձրացնելու նպատակով։

Տեղեկատվության Օգտագործում

Ներքին օգտագործում
Ձեր տրամադրած տվյալները օգտագործվում են՝

  • Ապրանքների պատվերների մշակման և առաքման,
  • Վճարումների մշակման,
  • Հարցումների կամ խնդրանքների պատասխանի,
  • Տեղեկագրերի, ապրանքային թարմացումների, և ՔՈԱՖ-ի այլ նախաձեռնությունների մասին հաղորդագրությունների ուղարկման նպատակով։

Արտաքին օգտագործում / Երրորդ կողմի գործակատարներ
ՔՈԱՖ-ը կարող է համագործակցել վստահելի գործընկերների հետ (օրինակ՝ առաքման կամ վճարման հարթակներ), որոնք օգնում են մեզ պատշաճ կերպով սպասարկել մեր հաճախորդներին։ Գործընկերները պարտավորվում են պահպանել տվյալների գաղտնիությունը և չեն կարող օգտագործել դրանք այլ նպատակներով։

Նշում. ՔՈԱՖ-ը չի վաճառում, վարձակալությամբ չի տրամադրում և չի տարածում հաճախորդների կամ բարերարների ցուցակները:

Ընտրության Ձեր տարբերակները

Դուք կարող եք վերահսկել, թե ինչպես ենք մենք կապվում Ձեզ հետ՝ ընտրելով հետևյալ տարբերակները․

  • Հրաժարվել էլ. նամակներից՝ ուղարկելով նամակ՝ coaf@coaf.org հասցեին կամ սեղմելով յուրաքանչյուր հաղորդագրության ներքևում առկա ապաբաժանորդագրման հղումը։
  • Հրաժարվել հեռախոսազանգերից կամ փոստային առաքումներից՝ կապ հաստատելով մեզ հետ coaf@coaf.org հասցեով կամ զանգահարելով +1 (212) 994-8234 հեռախոսահամարով։

Անվտանգություն

ՔՈԱՖ-ը պաշտպանված սերվերների և SSL (Secure Socket Layering) տեխնոլոգիայի միջոցով գաղտնագրում է Ձեր անձնական և վճարային տվյալները։ Մենք իրականացնում ենք տեխնիկական և վարչական միջոցառումներ՝ կանխելու չարտոնված մուտքը և ապահովելու տվյալների ճշգրտությունը։

ՔՈԱՖ-ի աշխատակիցները տեղյակ են տվյալների պաշտպանության կարևորությունից և ունեն համապատասխան գաղտնիության պարտավորություն։

Թխուկներ (Cookies)

Մեր էլեկտրոնային խանութը օգտագործում է թխուկներ՝

  • Գործառույթները դյուրացնելու,
  • Գնորդների նախասիրություններին համապատասխան բովանդակություն ցուցադրելու,
  • Կայքի օգտագործման վիճակագրությունը հավաքագրելու նպատակով։

Ձեր դիտարկիչը կարող եք կարգավորել այնպես, որ նախազգուշացնի թխուկների մասին կամ թույլ տա դրանց ջնջումը:

Հղումներ Այլ Կայքերին

Մեր կայքը կարող է ներառել հղումներ դեպի այլ կայքեր։ ՔՈԱՖ-ը պատասխանատվություն չի կրում այդ կայքերի գաղտնիության քաղաքականության կամ բովանդակության համար։

Քաղաքականության Փոփոխություններ

ՔՈԱՖ-ն իրավասու է անհրաժեշտության դեպքում ցանկացած պահի փոփոխել իր քաղաքականությունը: Նման վերանայումը կարող է պայմանավորված լինել օրենսդրության, քաղաքականության, մեր կայքի կամ այլ գործոնների փոփոխություններով: Խորհուրդ ենք տալիս պարբերաբար այցելել այս էջ՝ ծանոթանալու մեր ամենավերջին քաղաքականությանը:

+374 60 705 007

visitorcenter@coaf.org

Փոխարժեք
  • USD388.08
  • EUR430.96
  • RUB4.8131

Արտակարգ

Հետևեք մեզ

Social Share Buttons and Icons powered by Ultimatelysocial